02:24 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Ինչպես խուճապի մատնվողից դառնալ խուճապը հաղթահարող. հոգեբանի խորհուրդը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
108 0 0

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ զրուցել ենք սոցցանցերում բուռն քննարկման առիթ դարձած հովհարային անջատումների վերաբերյալ գրառումներին և հայ հասարակության սթրեսակայունության մասին։

 

Ինչպես հաղթահարել խուճապը ճգնաժամային իրավիճակներում. հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ ենք զրուցել

Հովհարային անջատումները մեկ օր կտևեն, թե մի քանի օր, չպետք է դառնան հասարակական խուճապի պատճառ, սակայն մեզանում չգրված օրենք է` փոքրիկ խնդրից խուճապ ստեղծել և այդ խուճապը շղթայաբար տարածել ամենուր։ Նման իրավիճակ էր ստեղծվել նաև երեկ. սոցիալական ցանցերում մեկ մյուսի հետևից խուճապային  գրառումներ էին հայտնվում գազի և էլեկտրաէներգիայի միաժամանակյա անջատումների վերաբերյալ։ Օգտատերերն անգամ հիշում և հիշեցնում էին հեռավոր 90-ականները, երբ մարդիկ օրվա ընթացքում ընդամենը մի քանի ժամով էին հոսանք ունենում, գազամատակարարումն էլ պարբերաբար ընդհատվում էր։ 

Հոգեբան Արկադի Մեհրաբյանի խոսքով`անհատների նման վարքագծի արդյունքում էլ ձևավորվում են հանրային ընկալումները, որոնք իմի բերելով կարող ենք արձանագրել, որ մեր հասարակության զգալի մասը սթրեսակայուն չէ։

«Մեր հասարակությունը բավականին վախկոտ է, ցանկացած նմանատիպ հայտարարություն կամ լուր կարող է նման արձագանք գտնել և, քանի որ մենք վայ-վույ անող ազգ ենք, դրա համար ինչ լինում է, միանգամից խուճապի ենք մատնվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Հասարակության շատ քիչ մասն է, որ խուճապի մատնվող չէ։ Խուճապի մատնվողից խուճապը հաղթահարող դառնալու համար, ըստ մասնագետի, հարկավոր է ազգային մտածելակերպը փոխել, որ ցանկացած սթրեսային կամ ճգնաժամային իրավիճակում հայտնվելիս մարդիկ ոչ թե սկսեն վայ-վույ անել, այլ լուծման ուղիներ փնտրել։

«Նման իրավիճակներում մարդիկ անիմաստ ենթադրություններ են անում, որը հատուկ է մեր ժողովրդին։ Ընդհանարապես մեր թիվ մեկ խնդիրն այն է, որ իրականությունից կտրված ենք ապրում, մեր հասարակական-ազգային մտածելակերպը ռացիոնալ չէ, կարծես` այլ իրականության մեջ ապրելիս, կամ 16-րդ դարում մնացած լինենք»,- նշեց Մեհրաբյանը։

Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին

Հիշեցենք, որ երեկ սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էր բարձրացել ՀԷՑ և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների հայտարարությունները, թե հունվարի 14-ից ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07։00-ն հնարավոր է ժամանակավորապես դադարեցվի էլեկտրա և գազամատարարակումը Երևանում. օգտատերերն իրենց անհանգստությունն էին արտահայտում  տարբեր գրառումների միջոցով։ 

թեգերը:
Facebook, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազ, էլեկտրաէներգիա, խուճապ

Գլխավոր թեմաներ