08:29 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Փաշինյանի պատրանքներն ու մոսկովյան արձագանքը. ինչու է վարչապետը ժամանակ ձգում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
233 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ թեև գործող վարչապետը հաշվի է նստում այն իրողության հետ, որ Ռուսաստանն է տարածաշրջանում գլխավոր դերակատարը, սակայն շարունակում է ապրել պատրանքներով։

«Փաշինյանի «պիտանելիության ժամկետը» ռեգիոնալ խնդիրների շուրջ սպառվում է». Վիգեն Հակոբյան

Պաշտոնական Մոսկվան ակնհայտ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի կամ Հայաստանի իշխանությունների անհաջողությունների վերաբերյալ հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն Ռուսաստանի ցանկությունների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով նախօրեին Իգոր Պոպովի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն չի առաջարկել Հայաստանին «հենց այնպես» տարածքներ հանձնել Ադրբեջանին։

«Արձագանքը, որն արված էր դիվանագիտական ամենաբարձր մակարդակով, կոնկրետ հասցեատեր ունի, կոնկրետ անուն- ազգանունով պաշտոնյա է այդ մասին հայտարարում, այլ ոչ թե անանուն աղբյուր։ Սա նշանակում է, որ Մոսկվայի համար Նիկոլ Փաշինյանի «պիտանելիության ժամկետը» ռեգիոնալ խնդիրների շուրջ աստիճանաբար սպառվում է»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով` Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ նման թեմաները նոր օրակարգ են ձևավորում Հայաստանի ներքաղաքական և հատկապես ընդդիմադիր ճակատում`հակափաշինյանական պայքարին նոր թափ հաղորդելու առումով։

«Փաշինյանը որոշակի ժամանակ է ձգում, իհարկե, որոշ չափով նաև հաշվի է նստում, որ տարածաշրջանում գլխավոր խաղացողը Ռուսաստանն է, բայց դեռևս ապրում է այն իլուզյաների մեջ, որ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմն ամբողջովին մտնի գործի մեջ, կարող է նոր փաստարկներ ունենալ Ռուսաստանի հետ նոր սակարկություններում»,- նշեց քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի համոզմամբ` Փաշինյանը հիմա նաև որոշակի մեսիջներ է ուղարկում արևմուտքին, մասնավորապես, ԱՄՆ-ին` ցույց տալով, որ ինքն ըստ էության բաց է և, տեսակետը, թե պատերազմում կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանն ամբողջովին գտնվում է պրոռուսական տիրույթում, չափազանցված է։

Նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը կասկածի տակ չպետք է դրվի. Փաշինյան

Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։ 

Ըստ դիվանագետի՝ պնդել, թե Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանը «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգիստ մնալ, չի համապատասխանում իրականությանը։

Ըստ թեմայի

Հիմնական բանակցողը Փաշինյանն ու Ալիևն են, Պուտինն ընդամենը միջնորդ է. Աբովյան
Ինչու Փաշինյանը Մոսկվայում ձախողեց կարևորագույն «առաջադրանքն» ու վերադարձավ առանց գերիների
Փաշինյանի, Պուտինի և Բայդենի շները. երկրների առաջնորդներն ու նրանց ընտանի կենդանիները
թեգերը:
Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Վիգեն Հակոբյան

Գլխավոր թեմաներ