12:32 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07

Առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում ԱՄՆ-ն Հարավային Կովկասում շատ ակտիվ չի լինի. իսրայելագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
13810

Sputnik Արմենիայի եթերում իսրայելագետ Բենիամին Պողոսյանի հետ զրուցել ենք ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության և հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ, որոնք էականորեն շաղկապված են ամերիկա-ռուսական հարաբերությունների հետ։

«Առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում ԱՄՆ-ն Հարավային Կովկասում շատ ակտիվ չի լինի». Բենիամին Պողոսյան

Հայաստանը չունի այն կշիռը, որ ԱՄՆ-ն առանձին քաղաքականություն մշակի մեր երկրի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իսրայելագետ Բենիամին Պողոսյանը` անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին և նոր ղեկավարի պաշտոնավարման տարիներից Հայաստանի ակնկալիքներին։

Նրա խոսքով` 2019-ին մեկնարկած ռազմավարական երկխոսության գործընթացը, տարբեր կրթական ծրագրերն ու USAD-ի ակտիվ գործունեությունն իներցիոն բնույթ են կրում, ինչպիսիք ԱՄՆ-ն ունի գրեթե ցանկացած պետության հետ։

«Որպեսզի հասկանանք, թե Բայդենի քաղաքականությունն ինչպիսին կլինի մեզ համար, մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին կլինի Բայդենի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ»,- ասաց Պողոսյանը։

Իսրայելագետի կարծիքով` ԱՄՆ նորընտիր նախագահը նախ կփորձի ուժեղացնել սեփական դիրքերը` վերականգնելով դաշնակցային հարաբերությունները և քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ մտնելու ուղղությամբ` առաջ քաշելով որոշակի նախապայմաններ։

«Այդ պահանջների թվում կլինեն միջուկային անվտանգության հարցերը։ Ամենայն հավանականությամբ ամերիկացիները ՌԴ-ին կառաջարկեն նաև դուրս գալ Ուկրաինայի հարավ-արևելքից, մասնավորապես, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններից, և այս կամ այն տարբերակով այդ հանրապետությունների վերաբերյալ վերականգնել Ուկրաինայի վերահսկողությունը»,- նշեց իսրայելագետը։

Հայաստանն և Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

Խոսքն, իհարկե,  Ղրիմի մասին չէ. այդ հարցն, ըստ Պետրոսյանի, երկար ժամանակ փակ կմնա։ Եվ, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ամերիկացիներն էլ էականորեն կնվազեցնեն 2014-ից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որի համար 1-1.5 տարի կպահանջվի, իսկ դա նշանակում է` առնվազն այս ընթացքում Հարավային Կովկասում ԱՄՆ-ն շատ ակտիվ չեն լինի։

Հիշեցնենք` հունվարի 20-ին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ 

Ըստ թեմայի

Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա
Ջո Բայդենի թիմում ևս մեկ հայ կլինի. Մարությանը պաշտոն է ստացել
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը կմասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը
թեգերը:
Ջո Բայդեն, Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ, Բենիամին Պողոսյան

Գլխավոր թեմաներ