17:13 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16

Ինչ կտան երկրին շտապ արված ընտրությունները. նախկին պատգամավորը` իրավիճակից ելքերի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
102 0 0

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես արտահերթ ընտրություններ անցկացնելու հեռանկարին։

Հովհաննիսյան. «Շտապելու դեպքում կունենանք արտահերթ քվերակություն, ոչ թե արտահերթ ընտրություն»

Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ`  միանշանակ է, որ երկրում կա ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն, ինչպես նաև կա բովանդակային ընտրություններ անցկացնելու կենսական անհրաժեշտություն։ Ուղղակի պետք է հասկանալ` եթե գնում ենք հրատապ ընտրությունների, որն է դրա ռիսկը, որովհետև շատ արագ ընտրությունների գնալու պարագայում մենք կարող ենք ունենալ արտահերթ քվեարկություն, ոչ թե արտահերթ ընտրություն։

«Այդտեղ կա ֆունդամենտալ տարբերություն։ Արտահերթ քվեարկության արդյունքում կձևավորվի իշխանություն, կլինեն ուժեր, որոնք կանցնեն Ազգային ժողով, ոմանք չեն անցնի, կձևավորվի կառավարություն, բայց բուն իրավիճակը չի լիցքաթափվի և դա բովանդակային տեսք չի ստանա։ Մեր երկրին պետք է նոր որակի իշխանություն`  նոր տեսլականով, նոր ծրագրերով, որը կփորձի դուրս բերել երկիրն այս վիճակից։ Հետևաբար` արագ ընտրության մեծ վտանգը հենց այն է, որ կունենանք արտահերթ քվեարկություն, ոչ թե արտահերթ ընտրություն»,– նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը։ 

Հովհաննիսյանի կարծիքով` մյուս ռիսկն այն է, որ ցանկացած ընտրություն երկրի բնականոն կյանքն ու կառավարումը մի քանի ամսով կազմալուծում է, և այս պարագայում, ըստ նրա, արդյո՞ք ունենք ժամանակ մեզ նման շռայլություն թույլ տալու համար։ Չէ՞ որ հրատապ խնդիրների ծավալը շատ մեծ է` սկսած բանակցություններից, գերիների խնդրից, տնտեսական կայունացումից, փախստականներից վերադարձից, վերջացրած մեզ բարեկամ և թշնամի պետությունների, հարևանների հետ հարաբերություններով։ 

«Մենք ունենք սուր խնդիրների հսկայական ներկապնակ և հիմա փոխանակ մենք դրանք լուծենք, ասում ենք գնանք ներքին քաղաքական լարվածության, ընտրությունների, ինչը կարող է բերել շատ լուրջ մի վիճակի, երբ պրոբլեմները չեն լուծվում, զբաղվում ենք ներքին պայքարով։ Կա նաև երրորդ հարցը` արդյո՞ք ընտրություններն այս պահին անցկացնելը բարոյականության խնդիր չէ, երբ ունենք հազարավոր մարդիկ, որոնք անձնական շոկի, անձնական ողբերգության մեջ են, ունենք նաև պետական համակարգի շոկ»,– նշեց ԱԺ նախկին պատգամավորը։

«Արտահերթ ընտրություններին պատրաստ ենք, բայց ես առաջադրվելու եմ». Էդմոն Մարուքյան

Հովհաննիսյանի գնահատմամբ` լավագույն տարբերակն այն է, ինչ առաջարկվում էր` անցումային կառավարություն, որը կտա կայունացման մի փուլ և որոշ հարցեր կարգավորելուց հետո, արդեն ավելի հանդարտ պայմաններում կարելի է գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի ստանանք բովանդակային ընտրություններ։ Ըստ նրա` Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական հոսանք, որը կգա նոր գաղափարներով, նոր ասելիքով։        

Ըստ թեմայի

Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
Արտահերթ ընտրությունները հղի են արյունահեղության վտանգով. ԱԺ-ում կրքերը թեժացել են
«Հայաստանում Փաշինյանի ղեկավարությամբ ոչ մի ընտրություն չի կարող լինել». Վազգեն Մանուկյան
թեգերը:
ընդդիմություն, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ