07:58 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13

Տնտեսական միջավայրն անորոշության մեջ է. Թադևոսյանը` եկամտահարկի նվազման մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
72 0 0

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ–ի նախաձեռնությանը, ըստ որի եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը։

Թադևոսյան. «Պետք է պարզ ասել, որ տնտեսական միջավայրը որոշակի անորոշությունների մեջ է»

Փայլակ Թադևոսյանի դիտարկմամբ` նախաձեռնությունն, ըստ էության, վաղուց ընդունված օրենքի շարունակությունն է, կիրառումը։ Ըստ նրա` եկամտահարկի մեկ կետով տոկոսային նվազումը, ինչպես նաև շահութահարկի դրույքաչափի աստիճանական իջեցումը էական բան չեն տա բիզնեսին, որովհետև հարցերին պետք է նայել հարկային բեռի տեսանկյունից։ 

«Կարգավորումները որոշ կազմակերպությունների դեպքում երբեմն այնպիսին են, որ շահութահարկի պարագայում հարկման բազան հարկային հաշվառման տեսանկյունից ավելի մեծ է, քան ֆինանսական բազան։ Այսինքն` տոկոսով հաշվարկված հարկային բեռը երբեմն ավելի բարձր է, քան 18, 20 տոկոս շահութահարկը։ Հետևաբար, մեկ կետով տոկոսային իջեցումը, ինչպես նաև հունվարի մեկից կուտակային վճարների բեռի ավելացումը և դրոշմանիշային վճարների գծով վերանայումն ըստ էության ոչ միայն հարկային բեռը կոնկրետ եկամտային հարկի գծով չի նվազեցրել, այլ ավելացրել է»,– նշեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարը։

Ներկայիս իրականության մեջ, երբ կառավարությունը նախաձեռնել է որոշ ոլորտների արտոնությունների վերանայման մոտեցումներ, Թադևոսյանը չի կարծում, որ որոշ կազմակերպությունների դեպքում ազատ ֆինանսական  միջոցներ կլինեն։ Սակայն մյուս կողմից էլ ազատ ֆինանսական միջոցներն, ըստ նրա, ներկա տնտեսական անմխիթար պայմաններում էական նշանակություն չեն ունենա ներդրումների մեծացման կամ ներդրումների ուղման առումով։ 

«Պետք է պարզ ասել, որ տնտեսական միջավայրը որոշակի անորոշությունների մեջ է ապագայի գործողությունների և ակնկալվող զարգացումների մասով։ Որքան սառեցված կամ պահված միջոցները շուտ վերադարձվեն, այնքան բիզնեսի համար լավ կլինի, բայց տեղին չէ դրանից ակնկալել մեծ տնտեսական կամ միջավայրային փոփոխություններ»,– նշեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարը։ 

Թադևոսյանի գնահատմամբ` առկա պայմաններում ամենաառաջնահերթ խնդիրը ազատ ֆինանսական միջոցների հարցը չէ, որովհետև առնվազն նախորդ տարվանից եկող և այս տարի շարունակվող մարտահրավերների արդյունքում տնտեսական միջավայրը աննախադեպ վատ արդյունքներ արձանագրեց, հետևաբար ներկա ֆոնին մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։     

Առաջատարների հարցում իրավիճակը փոխվում է. տնտեսագետը` խոշոր հարկատուների մասին

Նշենք, որ շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն իսկ գործում է 18% դրույքաչափը։ ՊԵԿ–ի նախագծով առաջարկվում է նաև ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողներին վերադարձնել ոչ թե եռամսյակը մեկ անգամ, այլ յուրաքանչյուր ամիս։ 

Ըստ թեմայի

Տնտեսական դիվանագիտությունը Հայաստանում չի կայացել. ԵԱՏՄ–ի հետ համագործակցության մասին
«Ուշացած, բայց ճիշտ որոշում է». տնտեսագետը` Ամանորի տոնական օրերի կրճատման մասին
Տնտեսական հեռանկար, հետպատերազմյան իրավիճակ. վարչապետն ընդունել է Բելառուսի դեսպանին
թեգերը:
բիզնես, գործարար, հարկային օրենսգիրք, եկամտահարկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ