23:11 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08

Հարկային ճեղքը փակելու վերաբերյալ վարչապետի որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ–ի տեղեկատվությանն այն մասին, որ Հայաստանում հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն աճել է։

Մարգարյան. «Խոշոր բիզնեսը միշտ ձգտել է մանրատել իր ծավալներն ու ներկայանալ բազմակի դեմքերով»

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` տվյալ երևույթը նոր իրողություն չէ, որովհետև խոշոր կամ համեմատաբար խոշոր բիզնեսը միշտ էլ ձգտել է մանրատել իր ծավալներն ու ներկայանալ ավելի բազմակի դեմքերով` փորձելով տեղավորվել փոքրերի համար նախատեսված արտոնությունների դաշտում, առավել ևս, որ վերին շեմերի հետ կապված պարբերական փոփոխությունն ակնկալիքներ կամ բացասական սպասումներ է առաջացնում։ 

«Դա վերաբերում է նաև միջին բիզնեսին, որովհետև նրա ներկայացուցիչներն իրենց հերթին մանրատում են իրենց բիզնեսը, որպեսզի խուսափեն հարկային պարտավորությունները լրիվ ծավալով կատարելուց։ Ընդհանրապես, եթե բիզնեսը սողանցք ունի, ապա հնարավորություն է ստանում մանրատումների կամ տրոհումների և անում է դա, ինչը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև արտասահմանյան երկրներին»,– նշեց տնտեսագետը։ 

Մարգարյանի կարծիքով` եթե երևույթին նայենք որպես երկարաժամկետ խնդրի, ապա պետությունը պետք է ունենա կոնցեպտուալ, ոչ թե իրավիճակային լուծումներ, որովհետև կառավարությունը փոխվում է և նոր իշխանությունը իջեցնում կամ բարձրացնում է նշաձողը, ուստի այդ պատճառով էլ այդպիսի փոփոխությունների կամ վերադիրքավորումների տեղիք է տալիս։ 

«Սկզբունքային լուծումները վերաբերում են նրան, որ հարկային դրույքները, հարկային քաղաքականությունը վերջապես միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դուրս բերվի արտոնությունների դաշտից և ցուցաբերվեն համահարթ մոտեցումներ։ Մյուս կողմից` եթե փոքր բիզնեսին տրվում են որոշակի սեգմենտների արտոնություններ, ապա դա չպետք է արվի հարկերի ձևով, այլ սուբսիդավորումների համակարգով։ Այն, որ հարկային ճեղքը փակելու կամ վերացնելու վերաբերյալ որոշման տեքստ է ստորագրել վարչապետն անցյալ տարվա վերջին ու նաև գյուղատնտեսությունն էլ է ընկել այդ հատվածի մեջ, բավական լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս և այդ սեգմենտում ավելացված արժեքի հարկի արտոնության վերացումը կարող է տրանսակցիոն խնդիր առաջացնել»,– նշեց տնտեսագետը։

Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար

Մարգարյանի գնահատմամբ` ՊԵԿ–ի համար խնդիր է լինելու ամեն մի տնտեսվարողի հետևից գնալն ու հարկային պարտավորությունները գնահատելը, այդ ամենի հաշվառումը, որպեսզի նախ պարտավորությունները կատարվեն և երկրորդ` իրականացվեն թիրախավորված սուբսիդավորումներ։

Ըստ նրա` եթե ստվերը երևակվում էր, ապա անհրաժեշտ էր գնալ ավելի արմատական իջեցումների, հարկադրույքների ու հարկային ռեժիմի մեղմացումների, այլ ոչ թե էպիզոդիկ լուծումների ճանապարհով։    

Ինչպես են հարկերը փոխվում Հայաստանում 2021 թվականից

Ըստ թեմայի

Ողջամիտ խաղացողնե՞ր, թե՞ մանիպուլյացիա. շաքարավազի շուկայում նորից անհասկանալի պատկեր է
Խակ ու անմշակ հայտարարություններ. ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կաբինետը 
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում
թեգերը:
Ատոմ Մարգարյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), տնտեսություն, հարկեր, բիզնես

Գլխավոր թեմաներ