22:25 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08

«Մենք Ռոբերտ Քոչարյանին սատարելու որևէ հարց չենք քննարկել». Սաղաթելյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
136 0 0

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը։

Սաղաթելյան. «Քննարկել ընտրությունների մասնակցության հարց, երբ դրանք չկան, ճիշտ չենք համարում»

Իշխան Սաղաթելյանն այս պահին ճիշտ չի համարում ընտրություններին մասնակցելու հարցի քննարկումը, երբ չկան ընտրություններ։

«Եվ վերահաստատելով նախկինում հնչեցրած մեր ճանապարհային քարտեզը` գնում ենք այդ ուղղությամբ»,– ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր ընտրությունների դեպքում Հայրենիքի փրկության շարժումը և մասնավորապես ՀՅԴ–ն պատրաստվո՞ւմ է սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենք չեն քննարկել այդ ուղղությամբ որևէ հարց, որովհետև այս պահին գլխավոր խնդիրը, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի կառավարության հեռացումն է։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը Sputnik արմենիային տված հարցազրույցում ասել էր, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ` փետրվարի 7-ին, հայտարարություն տարածեց` վերահաստատելով, որ շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

Ըստ թեմայի

«Սխալ կլինի թողնել, որ Փաշինյանն իր թիմով մասնակցի ընտրություններին ու վերարտադրվի»
Ոչ մի քաղաքական ուժ չպետք է մասնակցի այս կառավարության կազմակերպած ընտրություններին
Իշխան Սաղաթելյանը նշել է արտահերթ ընտրություններից «Իմ քայլի» հրաժարվելու պատճառները
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ