06:40 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03

Իշխանությունը քաղաքականացնում է ոստիկանության համակարգը. Կոստանյանը` ՆԳՆ ստեղծելու մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
131 0 0

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք ոստիկանության համակարգում նախատեսվող բարեփոխումների և ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծի մասին։

«Ներքին գործերի նախարարության ստեղծումը կքաղաքականացնի համակարգը». Կոստանյան

Ներքին գործերի նախարարության ստեղծումն ու պարեկային ոստիկանության համակարգի ներդրումը հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով ոստիկանության համակարգում նախատեսվող փոփոխություններին։ 

Կոստանյանն այստեղ նաև լրջագույն վտանգներ է տեսնում։

«Խոսքը վերաբերում է ոչ միայն համակարգի աշխատանքի դժվարությանը, այլ երկրի հասարակական անվտանգության պահպանության և ոստիկանության ապաքաղաքականացվածության երաշխավորմանը»,- ասաց նա։ 

Նախկին գլխավոր դատախազն ասում է` առաջ էլ, երբ կառույցը նախարարության կարգավիճակ ուներ, շատ լավ աշխատում էր, բայց քաղաքականացված լինելու վտանգեր էր պարունակում։ Դա է պատճառը, որ որոշում կայացվեց ոստիկանությանը «զրկել» նախարարության կարգավիճակից։

«Հանցավորության դեմ պայքարը և հասարակական կարգի պաշտպանությունը չպետք է որևէ կերպ քաղաքականացված լինեն, քաղաքականացված լինելը խանգարելու է և՛ ոստիկանությանը, և՛ հասարակական կարգի պաշտպանությանը»,- ընդգծեց Կոստանյանը։

Նրա խոսքով` ոչ թե պետք է վերցնել ու ձևական ներդնել այս կամ այն երկրում կիրառվող ինստիտուտները, այլ մանրակրկիտ ծանրութեթև անել դրա արդյունավետությունը։ Կոստանյանը համոզված է` բարեփոխումների արդյունքում նախատեսվող մասնավոր դեդեկտիվի ինստիտուտը ևս դատապարտված է ձախողման։ 

«Մեր հասարակության պայմաններում դա անընդունելի է, ասեմ` ինչու, որովհետև մեր պետությունը շատ փոքր է և հասարակությունը շատ միատարր է, բոլորը բոլորին ճանաչում են։ Այստեղ մասնավոր դեդեկտիվի ինստիտուտը չի աշխատելու»,- Կոստանյանը։ 

Նշանակվել են Արցախի ոստիկանության ու ԱԻՊԾ ղեկավարներ

Հիշեցնենք` ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը կառավարությունը հաստատել էր 2019թ–ի հոկտեմբերի 10-ին։

Ռազմավարությունից բխող բոլոր գործողությունների ծրագրերը միասին գնահատվել են 20 մլրդ 282 մլն 44 հազար դրամ:

թեգերը:
Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, նախարարություն, Գևորգ Կոստանյան, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ