23:23 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11

«Նախարարի ասածը թերի է և խոցելի». Մելքոնյանը` հայ-թուրքական սահմանը բացելու մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
190 0 0

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի`հայ-թուրքական սահմանները բացելու մասին հայտարարությանը։

«Նախարարի հայտարարությունը թերի է և խոցելի». թուրքագետը` հայ-թուրքական սահմանների ապաշրջափակման մասին

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը համամիտ չէ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի այն դիտարկմանը, թե Թուրքիան այլևս պատճառներ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար։ Մասնագետը նախարարի հայտարարությունը թերի և խոցելի է համարում. Թուրքիայում սահմանների բացման համար ի սկզբանե առաջ քաշած երեք նախապայմաններն ամբողջությամբ իրագործված չեն համարում։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մնում է Թուրքիայի օրակարգում, և հիմա, երբ Հայաստանում պետական դիմադրողականությունը զրոյական մակարդակում է, Թուրքիայի համար շատ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել այս երկրորդ նախապայմանն էլ առաջ տանելու և հաջողության հասնելու համար»,- ասաց նա։

Սպասելիքները, թե միջազգային հանրության ճնշման ներքո Թուրքիան ինչ-որ քայլեր կանի և կապաշրջափակի սահմանները, թուրքագետը անընդունելի և ոչ իրատեսական է համարում։

Մելքոնյանը հիշեցնում է` ոչ վաղ անցյալում, երբ Արցախի խաղաղ բնակչությունը գլխատվում էր, երբ արցախա-ադրբեջանական պատերազմում չթույլատրված զենք էր կիրառվում, այդ նույն միջազգային հանրությունը լուռ էր։

«Այսքան դժբախտություններից, այսքան կորուստներից հետո կրկին ապավինել միջազգային հանրությանը, կարծում եմ, ճիշտ չէ, և այս առումով ևս նախարարի խոսքը, մեղմ ասած, համոզիչ չէ և ունի շատ լուրջ բացթողումներ և թերացումներ»,- նշեց Մելքոնյանը։

Նրա դիտարկմամբ` ո՛չ օրվա իշխանությունը, ո՛չ էլ այս իշխանության ենթակայությամբ գործող դիվանագիտական կորպուսն ի զորու չեն ներկայիս պայմաններում առաջ մղել հայերիս համար կարևորագույն նշանակություն ունեցող Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի՝ փետրվարի 1-ից Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ու Հայաստանին շարունակաբար սպառնացող հնարավոր վտանգի մասին հարցին, նշել էր, որ Թուրքիան այլևս ոչ մի պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար, և հույս հայտնել, որ միջազգային հանրության ճնշման տակ կվերադառնա բնականոն գործընթացի, այդ թվում՝ սահմանների բացմանը:

Ըստ թեմայի

Վերադարձնել ազդեցությունը Բաքվի վրա, Երևանին էլ նախագծեր առաջարկել․ Իրանը «թափ է հավաքում»
Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում
Արցախի հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը պետք է շարունակել. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Գլխավոր թեմաներ