20:39 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11

Աչալուրջ լինենք. չի բացառվում, որ ՀՀ–ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
438 0 0

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, ըստ որի` բացի այն հայտարարություններից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող։

Միքայելյան. «Իշխանությունը թաքցնում է իրականությունը, քանի որ վախենում է քաղաքական հետևանքներից»

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` եթե խոսքն առնչվում է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին, ապա ստացվում է, որ Ադրբեջանը տիրապետում է պայմանավորվածություններին և դրանք միայն գաղտնի են պահվում Հայաստանի քաղաքացիներից։ Ըստ նրա` իշխանությունն ուղղակի ուզում է թաքցնել իրականությունը, քանի որ վախենում է քաղաքական հետևանքներից։

«Բոլոր համաձայնություններն ամբողջությամբ ստորագրվել են Ադրբեջանի և Թուրքիայի ուղիղ ռազմական ճնշման ներքո և հայկական իշխանությունը չի էլ փորձել դաշնակիցների հետ նորմալ աշխատել, որպեսզի չեզոքացնի վտանգը։ Գաղտնի պահելու հանգամանքը բերում է մի շատ կոնկրետ հետևանքի, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիական ու քաղաքական հանրությունը չի կարող այդ փաստաթղթերի դեմն առնել, հետևաբար իշխանությունն Ադրբեջանի ուղիղ ճնշման ներքո Սահմանադրություն խախտելով որոշում է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը»,– նշեց քաղաքագետը։

Միքայելյանի կարծիքով` հավանաբար պատրաստվում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստորագրվելիք հուշագիր և չի բացառվում, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` այդ կերպ փակելով արցախյան հարցը։ Հետևաբար, մեր հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է աչալուրջ լինեն, հետևեն զարգացումներին։ 

«Գործելաոճն այնպիսին է, որ ամեն ինչ լինի գաղտնի։ Դրան զուգահեռ տեսնում ենք օրեցօր շատացող սահմանափակումներ ազատ խոսքի, ազատ մամուլի ոլորտում, սահմանափակումներ համալսարանական դաշտում, տեղի է ունենում բոլոր ոլորտների նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու փորձ։ Չմոռանանք, որ մեզ մոտ դեռ ռազմական դրություն է, թեև երեք ամիս է, ինչ պատերազմական գործողություններ չեն ընթանում, հետևաբար այս ամենն իրար հետ կապ ունեն և ծառայում է ներկա իշխանության պահպանմանը»,– նշեց քաղաքագետը։

Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ

Անդրադառնալով ԱԳ նախարարի հայտարարությանը, որ տեղյակ չէ թե Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվածության մասին է նշել փոխվարչապետը, քաղաքագետը ցավով ընդգծեց, որ Հայաստանում վերջին շրջանում ոչ ոք ոչնչից տեղյակ չէ, նախագահն ամեն ինչ իմանում է լրատվամիջոցներից, կառավարության անդամները հերքում են մեծ հաշվով հաստատված փաստերը, ուստի Արա Այվազյանի տեսակետը զարմանք չի հարուցում։ 

թեգերը:
Տիգրան Ավինյան, Եռակողմ հայտարարություն, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ