12:34 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03

Ի՞նչ գումարով են 161 ավտոբուս գնելու Երևանի համար. Խաժակյանը` քաղաքապետարանի ծախսերի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ավագանու արտահերթ նիստի ընթացքում մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեում կատարված փոփոխությանը։

Ի՞նչ գումարով են 161 ավտոբուս գնելու Երևանի համար. Խաժակյանը` քաղաքապետարանի ծախսերի մասին

Երևանի քաղաքապետարանը վերաբաշխել է 2020 թվականի տարեվերջյան մնացորդային գումարները։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով` նախորդ տարի եղել են չիրականացված ծախսեր, թերակատարումներ, խնայողություններ, և այդ գումարները պետք է ինչ–որ կերպ արտացոլվեին 2021 թվականի բյուջեում։

«Այստեղ մեր քաղաքացիներին ավելի շատ կարող է հետաքրքրել այն հանգամանքը, որ ծախսային մասով նախատեսվում է ձեռք բերել 161 ավտոբուս, մրցույթն արդեն կայացել է, և հիմա փաստորեն այդ գումարները դրվում են, որպեսզի գնումը վերջնականանա։ Այսինքն`բյուջեի փոփոխությունը պայմանավորված է նախորդ տարում չկատարված ծախսերով»,– Sputnik Արմենիային ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Խաժակյանի տեղեկացմամբ` ավելացված 16 միլիարդ դրամի զգալի մասն օգտագործվելու է ավտոբուսների գնման համար, իսկ մյուս մասը վերաբաշխվելու է տարբեր հոդվածների վրա, բայց այստեղ, ըստ ավագանու անդամի, ավելի շատ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ 16 միլիարդի չափով նախորդ տարի ծախսեր չեն իրականացվել, այսինքն` նախապես եղել են ծրագրեր, որոնք պետք է մրցույթի տեսքով կայանային, սակայն այս կամ այն պատճառով քաղաքապետարանը ծախսը չի իրականացրել, ինչն իրականանում, ըստ Խաժակյանի, վատ ցուցանիշ է։

«Եթե նախատեսվում է, որ գումարը պետք է ծախսվի կոնկրետ ծրագրի վրա, սակայն դա չի իրականացվում, նշանակում է կա ծախսերի թերակատարում»,– նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար։

Խաժակյանի տեղեկացմամբ` ավտոբուսների նշված խմբաքանակի մասով խոսվում է, որ ձեռքբերումը պետք է իրականացվի մինչև աշուն և, բացի այդ խմբաքանակից, լինելու են նաև այլ գնումներ։ Ըստ նրա` դա նոր տրանսպորտային համակարգի ներդրման ընդամենը մի փոքր փուլն է, այն շատ ավելի մեծ է և առկա մաշված տրանսպորտային ցանցը պետք է ամբողջությամբ փոխարինվի։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստում որոշվել է մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի ծախսերն ավելացնել շուրջ 16 միլիարդ դրամով, որից ավելի քան 11 միլիարդը կտրամադրվի տրանսպորտային համակարգին` նոր ավտոբուսներ ձեռք բերելու նկատառությամբ։

Դատապարտելի արարք է. Հայկ Մարությանը` հուշարձանը պղծելու մասին

թեգերը:
ավտոբուս, Դավիթ Խաժակյան, Երևանի քաղաքապետարան

Գլխավոր թեմաներ