10:30 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
333 0 0

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Ալբերտ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչմանն ու կարգավիճակի հետագա կարգավորման հեռանկարին։  

«Եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, դա կարող է ունենալ դոմինոյի էֆեկտ». Հայրապետյան

Ալբերտ Հայրապետյանի դիտարկմամբ` տարբեր երկրների խորհրդարաններում ընդունված բանաձևերը դեռ չեն նշանակում այդ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչում, և որպես հիմնական փաստարկ մեր գործընկեր, բարեկամ երկրները մատնանշում են մեր կողմից դեռևս Արցախի անկախությունը չճանաչելու հանգամանքը։ Ըստ նրա` Արցախի միջազգային ճանաչումը մեզ կտա երկու բան։

«Առաջին` եթե մենք այնտեղ տեղակայելու լինենք զինված ուժեր, ապա կարող ենք հղում անել մեր կողմից ճանաչված կառավարության որոշմանը, և երկրորդ` մեր գործընկերներն այլևս չեն ունենա այն փաստարկը, որ մենք պետք է նախ ճանաչենք, հետո ուրիշներից ակնկալենք Արցախի ճանաչումը։ Խնդրի թույլ կողմը կլինի այն փաստարկը, թե ինչու հենց այս պահին պետք է ճանաչենք Արցախի անկախությունը, այսինքն` ի՞նչ հանգամանք է փոխվել այս պահին, որ չի եղել մի քանի տարի առաջ, մեկ տարի առաջ կամ մեկ ամիս առաջ»,– նշեց հետազոտողը։

Հայրապետյանի կարծիքով` այս հարցը չէր առաջանա, եթե ճանաչումը տեղի ունենար պատերազմի ընթացքում։ Ըստ նրա` կարող է ստեղծվել դոմինոյի էֆեկտ, և մի շարք բարեկամական երկրներ հետևեն մեր քայլին, ինչպես, օրինակ, ՌԴ պարագայում, երբ այդ երկիրը ճանաչեց Աբխազիայի և Հվ. Օսիայի անկախությունը, դրանից հետո Ռուսաստանին բարեկամաբար տրամադրված երկրները նույնպես դիմեցին նման քայլի։ 

«Այս պահին Արցախի անկախության ճանաչումը կարող է ունենալ նաև որոշակի ռիսկեր, այսինքն` մեզ գուցև մեղադրեն ոչ կառուցողական լինելու մեջ և հերթական անգամ հայկական կողմին մեղադրեն էսկալացիայի, խաղաղությանը չմիտված գործողություններ կատարելու համար։ Բայց իմ համոզմունքն է, որ քանի դեռ մենք չճանաչենք, չենք կարող ակնկալել, որ միջազգային իրավունքի սուբյեկտները կճանաչեն Արցախի անկախությունը։ Այդ պարագայում ճանաչման գործընթացը կսափմանափակվի առանձին քաղաքների, վարչական ռեգիոնների կամ ԱՄՆ նահանգների մակարդակով»,– նշեց հետազոտողը։ 

Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի խնդրին` Հայրապետյանն ընդգծեց, որպեսզի կարգավիճակը նորից դառնա բանակցությունների առարկա, մենք պետք է դրական ազդակներ ստանանք գործընկեր երկրներից, հատկապես Մինսկի խմբի համանախագահողներից, գործադրենք լուրջ դիվանագիտական քայլեր` այդ ազդակները ստանալու համար և փորձենք այնպես անել, որ նրանց հետ խոսենք միևնույն լեզվով, ունենանք առավելագույնս մոտիվացված դիրքորոշումներ, և նրանց միջնորդությամբ կրկին բանակցությունների առարկա դարձնել կարգավիճակի հետ կապված խնդիրը։   

Ըստ նրա` եթե պատերազմից առաջ հայկական կողմն ուներ սակարկելու ինչ–որ բան, այսինքն`կարող էր իր վերահսկողության տակ եղած որոշ տարածքներ հանձնելու դիմաց լուծել Արցախի կարգավիճակի հարցը, ապա այժմ հայկական կողմը չունի այնպիսի առաջարկ, որը կարող է գայթակղիչ հանդիսանալ Ադրբեջանի համար։ 

Ըստ թեմայի

Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Ադրբեջանի պահվածքը վերահաստատում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան
ԼՂ անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ոչ մեկին. Ֆրանսիայի ԱԳՆ–ի արձագանքը
թեգերը:
Հայաստան, անկախություն, Արցախ

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    113
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    416
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    110