20:23 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11

Թնդանոթով մրջյուն խփելուն է նման. Պարսյանը` գյուղոլորտի գումարների ու աճի ցուցանիշի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի աճին նպաստող հանգամանքներին և այդ ոլորտում կատարված ծախսերի համաչափությանը։

Պարսյան. «Վարկը վարկի միջոցով փակելով գյուղատնտեություն չենք կարող զարգացնել»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` գյուղատնտեսության ոլորտը մեզ համար ունի բավականին լուրջ ռազմավարական նշանակություն, որում ներգրավված է մեր աշխատուժի մոտ 1/3–ը։ Ըստ նրա` տվյալ ոլորտն ունի ոչ միայն սոցիալ–տնտեսական, այլև կարևոր ազգային, մշակութային նշանակություն և պատերազմական գործողություններից հատկապես տուժում է գյուղատնտեսությունը`պայմանավորված այն հանգամանքով, որ դադարում է բերքահավաքը, աշնանացանը, պատերազմական թատերաբեմին մոտ գտնվող հողերը դառնում են ոչ պիտանի, ուստի այս վիճակում մենք պետք է վերանայենք գյուղատնտեսական ծրագրերը` վերահասցեագրելով դրանք ոչ թե բանկերին, այլ գյուղացիական տնտեսություններին։

«Կառավարությունն իր բոլոր ծրագրերն իրականացնում է բանկերի միջոցով, այսինքն` սուբսիդավորում է վարկերն այն դեպքում, երբ այդ գումարների խիստ կարիքն ունի հենց գյուղացին։ Վարկը վարկի միջոցով փակելով գյուղատնտեսություն չենք կարող զարգացնել։ Վերջին տարվա ընթացքում հատկապես այդ գործելակերպն է մեծ տարածում ունեցել»,– Sputnik Արմենիային ասաց տնտեսագետը։

Բյուջեի աճ կամ աղետ. ինչի կարող է հանգեցնել բուժծառայությունների համար ԱԱՀ սահմանելը

Պարսյանի կարծիքով` կառավարությունը գյուղատնտեսական ծրագրերով մեծ արդյունք չի արձանագրել, ինչը նման է թնդանոթով մրջյուն խփելուն։ Ըստ նրա`հարց է ծագում` մի՞թե ընդամենը 1,4 տոկոսի չափով աճ արձանագրելն է եղել կառավարության հիմնական նպատակը, որովհետև գյուղատնտեսության աճի ցուցանիշը համարժեք չէ ոլորտին հատկացված գումարներին։

Տնտեսագետի համոզմամբ` պետական միջոցները պետք է ուղղվեն գյուղացիական տնտեսությունների զարգացմանը, անասնապահության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել առանձին ծրագրեր`հաշվի առնելով առկա խնդիրները, նույնը վերաբերում է նաև բուսաբուծության ոլորտին։

«Արդյունավետ ծրագրերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, եթե կառավարությունում փոխվի ընդհանուր փիլիսոփայությունն ու մտածելակերպը, այսինքն` եթե կառավարությունը որոշի ստանձնել պատասխանատվություն իր գործողությունների համար, սակայն վերջին տասնամյակների ընթացքում կառավարությունը խուսափել է այդ պատասխանատվությունից»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի համոզմամբ` բանկի միջոցով միջնորդավորված վարկ տալով գյուղացուն` նման պայմաններում նրան չես աջակցի։

Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտը (առանց ձկնորսության) ընթացիկ գներով 1,4 տոկոս աճ է ապահովել, մասնավորապես բուսաբուծությունը նախորդ տարվա համեմատ աճել է 2,3 տոկոսով, իսկ անասնապահությունը` 0,6 տոկոսով։

Շատ գործարարներ են դիմել. կանեփ աճեցնելու հեռանկարը Հայաստանում ոգևորություն է առաջացրել

Ըստ թեմայի

«Համայնքները պետք է կարողանան ճիշտ լեզու գտնել ներդրողների հետ». Քերոբյան
«Ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային». Փաշինյան
Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները
թեգերը:
գյուղատնտեսություն, Սուրեն Պարսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ