10:24 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14

Պետք է փորձենք ամեն րոպե մեկ ավել երեխայի կյանք փրկել. մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն է

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
192 0 0

Ինչ խնդիրներ կան մանկական քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում, տարեկան հիվանդացության քանի նոր դեպք է գրանցվում։ Այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի հետ

Պետք է փորձենք ամեն րոպե մեկ ավել երեխայի կյանք փրկել. Թամամյանը`մանկական քաղցկեղի դեմ պայքարի և խնդիրների մասին

Թերֆինանսավորում, դեղորայքային ապահովության խնդիր և դեղորայքի պաշտոնական գրանցում. սրանք Հայաստանում  մանկական քաղցկեղի դեմ պայքարում գերակա խնդիրներն են, որոնք դեռևս լուծում չեն ստացել։  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ 

Խնդիրները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում։ Որոշ դեպքերում մասնագիտական, տեխնիկական ու վիրահատական դժվարություններ էլ են ծագում։ Ոլորտի մասնագետները դրանք աստիճանաբար, բայց հետևողական հաղթահարելով առաջ են շարժվում։

«Կարծում եմ`պալեատիվ օգնության հարցը առաջիկա մեկ ամսվա մեջ կլուծվի։ Կլինիկակական հետազոտությունների բացակայությունը ևս լուրջ խնդիր է, որոշակի խնդիրներ ունենում ենք նաև վիրահատական մասով և ճառագայթային սարքավորումների տեսանկյունից»,- ասաց նա։

Թամամյանի խոսքով` ըստ վիճակագրության մանկական քաղցկեղն ավելի հազվադեպ է հանդիպում և ավելի հեշտ է բուժել, քան մեծահասակներինը։ Բայց ինչպես աշխարհում, Հայաստանում ևս տարեցտարի հիվանդացության որոշակի աճ է նկատվում։

«Մենք ռեգիստոր չենք ունեցել, բայց հիմա խորը վերլուծություն ենք անում, 25 տարվա տվյալներն ենք հավաքում, բոլոր հիվանդանոցների վերլուծություն ենք անում, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում վիճակագրությունը համապատասխանում է միջազգային վիճակագրությանը նաև տարածվածության տեսանկյունից, կարծում եմ նաև, որ աճի տեսանկյունից ևս պետք է համընկնում լինի»,- նշեց Թամամյանը։

Հայաստանում տարեկան մանկական քաղցկեղի նոր ախտորոշված 80-100 դեպք է արձանագրվում, որին գումարվում են նաև կրկնակի հիվանդացության դեպքերը։

«Հազվադեպ ունենում ենք ռեցիդիվներ, երբ ուռուցքը կրկնվում է։ Մեր կենտրոնում բուժում են ստանում արյան ոչ չարորակ հիվանդություններով երեխաները`տրոմբոցիտոմիաներ, անոմիաներ, նաև անցյալ տարվանից բուժում ստացող երեխաներ, որոնք դեռևս շարունակում են բուժվել։ Բուժում ստացողների թիվը կենտրոնում տարեկան 300-400-ի է հասնում»,- հավելեց մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը։

«Ես կամ և լինելու եմ». քաղցկեղը դատավճիռ չէ

Մանկական քաղցկեղի պատճառները դեռևս բացահայտված չեն, սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդ երեխաներին և նրանց բուժող բժիշկներին միավորում է մեկ գաղափար` փորձել ամեն րոպե մեկով ավելի երեխայի կյանք փրկել։

Նշենք, որ մի շարք միջազգային և տեղական կազմակերպություններ համախմբում են ուժերը հատկապես փետրվարի 15-ին` մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:

Ըստ թեմայի

Հայաստանում քաղցկեղով հիվանդները քիմիաթերապիա կստանան՝ առանց COVID -ով վարակվելու ռիսկի
Ինչպես ժամանակին ախտորոշել թոքերի քաղցկեղը. բժիշկները «ոչ ստանդարտ» ախտանշան են գտել
Ծոմապահությունը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ. գիտնականները փորձեր են անում
թեգերը:
երեխա, Գևորգ Թամամյան, քաղցկեղ

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    107
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    414
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    109