19:33 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11

Այդ ամենը նման էր աջ ոտքով ձախ ականջը քորելուն. Քեռյանը՝ ռեյտինգային ընտրակարգի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընտրական օրենսգրքում փոփոխությունների թեմային։ 

Քեռյան. «Ռեյտինգային համակարգը չնպաստեց բազմակուսակցականությանը և ժողովրդավարության զարգացմանը»

Գարիկ Քեռյանի դիտարկմամբ`ՀՀԿ–ն իր իշխանության ժամանակ բերեց և անցկացրեց մի ընտրակարգ, որը կոչվում էր վարկանիշային կամ ռեյտինգային, որից, ըստ նրա, ո՛չ իրենք որևէ բան հասկացան, ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ փորձագիտական շրջանակները, և այդ ռեյտինգային համակարգը ոչ էլ նպաստեց բազմակուսակցականությանը և ժողովրդավարության զարգացմանը։

«Վերջին ընտրություններում ռեյտինգային համակարգի կիրառման ժամանակ երկու միլիոն ընտրող ունեցող հանրապետությունում կուսակցությունները ներկայացրել էին մոտ 2500 պատգամավորության թեկնածու։ Ամեն տեղ մարդիկ քվեարկում էին և՛ կուսակցությունների, և՛ ինչ–որ մարդկանց օգտին, չէին էլ հասկանում, թե որն է մեծամասնական, որը համամասնական ընտրակարգը։ Իսկ հետո, երբ սկսեցին հաշվել, թե կուսակցությունները որքան պատգամավորական տեղ են զբաղեցրել խորհրդարանում, ինչ–որ հաշվարկներ արեցին, անհասկանալի բանաձևեր կիրառեցին, որի արդյունքում, անկեղծ ասած, այդպես էլ չհասկացանք ռեյտինգայինի հետ կապված այդ ամբողջ խառնաշփոթի իմաստը»,– նշեց քաղաքագետը։

Քեռյանի կարծիքով` այդ ամենը նման էր աջ ոտքով ձախ ականջը քորելու օպերացիայի, այնինչ կարելի էր ընդամենը ձախ ձեռքով քորել ձախ ականջը, մարդիկ կգնային ու կքվեարկեին X կուսակցության օգտին, այդ քաղաքական ուժն էլ ձայների պարզ հաշվարկից հետո կամ կանցներ, կամ չէր անցնի ԱԺ։ 

Արտահերթ ընտրություններ չեն լինի. Փաշինյան

«Բոլոր զարգացած երկրներում կիրառվում է համամասնական հասկանալի մեթոդը, հետաքրքիր է, թե այդ ռեյտինգային ապուշությունը որտեղից գտան ու բերեցին։ Դա մի այնպիսի տեխնոլոգիա էր տվյալ պահին իշխող քաղաքական ուժի վերարտադրության համար, որի նպատակն էր ստեղծել խառնաշփոթ, անել այնպես, որ տեղերում ինչ–որ հեղինակություններ, բիզնես կապիտալի տերեր, քրեական աշխարհի հետ կապված անձինք, լծակներ ունեցող մարդիկ կարողանային տվյալ վայրի ռեյտինգային ընտրացուցակով ձայներ բերել կոնկրետ քաղաքական ուժի համար»,– նշեց քաղաքագետը։

Քեռյանի գնահատմամբ` փոխանակ մենք անցնեինք 100 տոկոսանոց համամասնական, առավել ժողովրդավարական ընտրակարգի, ստացանք ավելի վատ բան, քան նախկինում փողի ու ընտրակեղծիքների միջոցով ընտրվող մեծամասնական պատգամավորների դեպքում։ Ըստ նրա` փաստացիորեն ուռճացվեց խորհրդարանը, կայուն մեծամասնությունը նպաստեց ավելի ավտորիտար տարրերի ներդրմանը երկրում, և իշխանության երեք թևերի հավասարակշռության փոխարեն ունեցանք մի իրավիճակ, երբ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ավելի կոպիտ և բռի ավտորիտար վարչակարգի տարրեր մտցրեցին քաղաքական համակարգ։  

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Ազգային ժողովում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, ցանկացել է տեղեկանալ նրանցից, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը: 

Մասնավորապես «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու Սահմանադրությունում փոփոխություններ կատարել: Բացի այդ, մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` իշխանությունը հստակ որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով:

Ըստ թեմայի

Մեզ ընտրություններ պե՞տք են, կամ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մտափոխվեց
Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո միայն կլինեն արտահերթ ընտրություններ. Աբովյան
Վարչապետը որոշ մարդկանց ելույթից վախեցավ և խուսափեց ընտրություններից. Գևորգ Պետրոսյան
թեգերը:
Ընտրություններ, Գարիկ Քեռյան

Գլխավոր թեմաներ