07:41 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14

Քաղաքական համակարգը փոշիանում է, ու դա հանգեցնելու է քաոտիկ երևույթների. քաղաքագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազգային ժողովում տարբեր խմբակցություններից դուրս եկած պատգամավորների խնդրին, նրանց վարքագծին և միավորվելու հավանականությանը։

Սուրենյանց. «Անկախ պատգամավորների թվի աճը ոչ թե նոր քաղաքական մշակույթ է, այլ հակամշակույթ»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` անկախ պատգամավորների թվի աճը ոչ թե նոր քաղաքական մշակույթ է, այլ ավելի շուտ հակամշակույթ, որովհետև մանավանդ խորհրդարանական կառավարման պարագայում դա նույնիսկ կարելի է արտառոց երևույթ համարել։ Ըստ նրա`ընդհանրապես հասարակությունը քվե է տվել կուսակցություններին և մարդիկ պատգամավոր են դարձել կուսակցական ցուցակներով։ Այդտեղ առաջնայինը կուսակցությունն է, նրա ծրագիրն ու գաղափարախոսությունը։ 

«Այլ խնդիր է, որ սա խոսում է Հայաստանում կուսակցությունների չկայացվածության մասին, այսինքն` կուսակցություններն այնքան ոչ կայուն համակարգեր են, որ շատ դժվար է դրանց կազմից դուրս եկող անձանց մեղադրել սկզբունքային լինել–չլինելու մեջ, քանի որ մինչև վերջ հասկանալի չէ` կուսակցությունն ի՞նքն է սկզբունքային կամ անսկզբունքային, թե՞ շարքերից դուրս եկողները։ Գլոբալ առումով` գործ ունենք հակամշակույթի հետ, բայց Հայաստանի պայմաններում կարող ենք խոսել օրինաչափության մասին այնքանով, որքանով որ նույնիսկ խորհրդարանական կուսակցությունները Հայաստանում կայացած չեն»,– նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով անկախ դարձած պատգամավորների միավորվելու հավանականությանը` Սուրենյանցն ընդգծեց, որ Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ օրենքը նման հնարավորություն չեն տալիս, թեև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած նախկին երկու պատգամավորները փորձում էին իրավական կարգավորում գտնել խնդրի վերաբերյալ։

Արտահերթ ընտրությունների պահանջ չկա․ «Իմ քայլը» աջակցում է վարչապետին և կառավարությանը

Սուրենյանցը նշեց, որ իրեն ոչ թե հետաքրքրում է խնդրի իրավական, այլ քաղաքական կողմը, ուստիև չի կարծում, որ հնարավոր կլինի խմբակցություններից դուրս եկած պատգամավորներով ձևավորել մեկ միասնական խումբ։ 

«Մենք գործ ունենք քաղաքական համակարգի փոշիացման հետ, ինչը բերելու է քաոտիկ երևույթների։ Ինչպես փոշիանում է պետական համակարգը, և մենք երկրում գործ ունենք կառավարման զրոյական մակարդակի հետ, հենց այդպես էլ փոշիանում է նաև քաղաքական համակարգը։ Պատերազմից հետո նման սցենար կանխատեսել էի, կապիտուլյացիայի հետևանքները շատ ծանր ու խորքային են լինելու և քաղաքական պատասխանատվությունը հարվածելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, այլև ամբողջ քաղաքական համակարգին, որովհետև այն գործել է իռացիոնալ հարթության մեջ»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կանխատեսմամբ` շատ մոտ ապագայում այլ պատգամավորներ նույնպես դուրս կգան տարբեր խմբակցություններից, բայց մենք գործ կունենանք ոչ թե ինստիտուցիոնալ վերախմբավորումների, այլ քաոտիկ երևույթների հետ։

Ըստ նրա`Հայաստանում առկա են ոչ թե կոնսոլիդացնող, այլ ապակենտրոնացնող միտումներ և ավելի շուտ հավանական է Հայրենիքի փրկության շարժման փլուզումը, քան նոր կուսակցությունների ու դաշինքների կայացումը, քանի որ քաղաքական ուժերը չեն կարողանում ադապտացվել հետպատերազմյան իրողություններին, ինչի պատճառով կորցնում են թե՛ համակիրներ, թե՛ անդամներ։ 

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանն այսօր` փետրվարի 16–ին, որոշել է դուրս գալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, դառնալով հերթական անկախ պատգամավորը։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ի իր էջում` ընդգծելով, որ այլևս նպատակահարմար չի գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իր գործունեությունը:

Ըստ թեմայի

Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները լքում «Իմ քայլը» խմբակցությունը
Ովքեր են արցախյան իրադարձությունների ֆոնին լքել «Իմ քայլը»
Եվս մեկ պատգամավոր լքեց «Իմ քայլը» խմբակցությունը
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Պատերազմ, քաղաքականություն, քաղաքագետ, Սուրեն Սուրենյանց

Գլխավոր թեմաներ