10:01 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03

Սերժ Սարգսյանը վերադառնում է ստվերային կարդինալի կարգավիճակին. քաղտեխնոլոգ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
112 0 0

ՀՀ երրորդ նախագահի վերջին հարցազրույցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Փորձագիտական շրջանակում քննարկում են, որ նաև այդ հարցազրույցի միջոցով ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց իր թիմի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։

«Սերժ Սարգսյանը վերադառնում է ստվերային կարդինալի կարգավիճակին». քաղտեխնոլոգ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի կարևորագույն մեսիջներից մեկն էլ սեփական կուսակցությանը, ինչու չէ նաև հենց իրեն` երրորդ նախագահին դիրքավորելու նպատակ էր հետապնդում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այն, ինչ տեղի է ունենում, ՀՀ-ում իշխանափոխության գործընթաց է և ինչ-որ մի փուլում պետք է ձևակերպում ստանա։ Դա կլինի արտահերթ ընտրության տեսքով, փողոցի ճնշմամբ, թե այլ ձևով, դա այլ խնդիր է, բայց ամեն դեպքում Սերժ Սարգսյանը ռեսթարթ էր տալիս և դիրքավորվում էր նոր իրողություններում»,- ասաց նա։

Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն այլևս որևէ պետական պաշտոնի չի հավակնում, ըստ Հակոբյանի, նշանակում է, որ Սերժ Սարգսյանը վերադառնում է իր համար ամենահոգեհարազատ ստվերային կարդինալի կարգավիճակին։ Մինչև 2008-ի նախագահական ընտրություններն էլ Սարգսյանը նույն գործելաոճն էր որդեգրել։

«Այն, ինչը նա հայտարարեց, նշանակում է, որ ակտիվ քաղաքականության վրա փորձելու է ազդեցություն ունենալ` դա կարող է լինել ՀՀԿ-ի միջոցով, կամ որևէ այլ ֆորմատում»,- նշեց քաղտեխնոլոգը։

Տեղի ունեցող զարգացումների ֆոնին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը քաղտեխնոլոգը չի բացառում։ Ասում է` գոնե այս փուլում ՀՀ երկու նախագահներին  առնվազն տակտիկական շահերի համընկնումն է. երկուսն էլ ջանքերը կմիավորեն օրվա իշխանություններին հեռացնելու հարցում, հետո, երբ սկսվեն ընտրական գործընթացները, ամենայն հավանականությամբ, դարձյալ կբաժանվեն նրանց ճանապարհները։

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը և, ի թիվս մի շարք հարցերի, պատասխանել էր նաև իշխանափոխության և ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցադրումների։

Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը

Ըստ թեմայի

«Էս ի՞նչ շնորհք ա»․ Սերժ Սարգսյանը՝ իր և իր ընտանիքի դեմ հարուցված քրգործերի մասին
Ինչո՞ւ ուշացավ մեր գլխավոր դաշնակցի աջակցությունը. պատասխանում է Սերժ Սարգսյանը
«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան
թեգերը:
քաղաքականություն, Սերժ Սարգսյան, Վիգեն Հակոբյան

Գլխավոր թեմաներ