18:50 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03

Կապամոնտաժվի վարչապետի՝ Սևանի ափին գտնվող կեցավայրի պարսպի մի մասը. Ռոմանոս Պետրոսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սևանի հանրային լողափում և դրանից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում ապօրինի շենք–շինությունների ապամոնտաժման աշխատանքներին։

Պետրոսյան. Սևանի ափին կապամոնտաժվի վարչապետի կեցավայրի պարսպի մի մասը

Ռոմանոս Պետրոսյանի տեղեկացմամբ` փետրվարի մեկից մեկնարկել են 1901.5 մետր նիշից ներքև հայտնված շուրջ 1600 շենք–շինությունների, կցակառույցների քանդման, ապամոնտաժման աշխատանքները, արդեն իրականացվել է ավելի քան 30 ապամոնտաժում, և նախարարությանը չի հետաքրրում, թե դրանք ում են պատկանում։

Նախարարին հասել են տեղեկություններ, որ որոշ շինություններ պատկանում են տեսչական մարմնի ներկայացուցչին կամ ազգային պարկի աշխատակցի բարեկամին, ուստի նախարարի հավաստմամբ` սկզբում քանդվելու են հենց դրանք։ Ըստ նրա` աշխատանքները սկսվել են թերակղզու ափամերձ հատվածներից, որտեղ առկա է տուրիստական ամենամեծ հոսքը։

Անդրադառնալով մասնավորապես հանրապետության ղեկավարի կեցավայրին, որի քարաշեն պարիսպների մի հատվածը նույնպես հայտնվել է 1901.5 մետր նիշից ներքև, Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ սահմանված նիշից ներքև գտնվող բոլոր շինությունները ենթակա են քանդման, որովհետև արդեն ջրածածկ են լինելու։ Ըստ նրա` Սևանի ափին կապամոնտաժվի նաև վարչապետի կեցավայրի պարսպի մի մասը։

«Անցյալ տարվա նույն օրերի համեմատ` Սևանի մակարդակը 12 սանտիմետրով բարձրացել է և այս միտումը մենք պահպանելու ենք։ Խոսքը միայն էսթետիկ կամ քաղաքաշինական, հողաշինական խնդիրը չէ։ Եթե ապօրինի կառուցված սպասարկման սրահ է, հանրային սննդի կետ է կամ ամառանոց, ապա խոսքը միայն շենքի կամ քարի մասին չէ, որը ջրի տակ է մնում, կան ենթակառուցվածքներ, կոյուղի, թափոններ, որոնք լցվում են լիճը` ուղղակիորեն նպաստելով էկոհամակարգի վատթարացմանը»,– նշեց Շրջակա միջավայրի նախարարը։

Ըստ Պետրոսյանի` քանդման առաջնահերթությունը ոչ այնքան քաղաքաշինական, հողաշինական էսթետիկ տեսքին է վերաբերում, որքան պայմանավորված է էկոհամակարգը փրկելու և վերականգնելու հրամայականով։ Սևանի ափի տարածքների՝ 1000–ի հասնող վարձակալներ կան, որոնց պայմանագրերը չեն երկարացվելու, դրանց մի մասը լուծարվելու է պայմանագրային կետերի խախտման պատճառաբանությամբ։

Սևանի հանրային լողափում ապամոնտաժում են ապօրինի տնակներն ու տաղավարները. լուսանկարներ

Պետրոսյանի խոսքով` նախարարությունը հակված է առավելագույնս ազատագրելու ափերը ոչ միայն շենք–շինություններից ու ապօրինի կառուցապատումներից, այլև՝ վարձակալներից։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր` Սևանի ափամերձ տարածքները 1900 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունները պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ են թույլ տվել։

Նա նաև նշել էր, որ այդ փաստերով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։

Նշենք, որ ջրածածկ անտառաշերտի ու ապօրինի կառույցների ապամոնտաժման համար ՀՀ կառավարությունը 2020 և 2021 թվականներին հատկացրել է 208 միլիոնական դրամ։ 2020 թ․ տարեկան ծրագրով նախատեսված էր մաքրել 271 հա ափամերձ տարածք, 2021-ի տարեկան ծրագրով` ևս 371 հա։

Ըստ թեմայի

Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում
Անդրկովկասի զարդը․ ռուս տիեզերագնացը ներկայացրել է Սևանի` տիեզերքից արված լուսանկարը
Եթե Ադրբեջանը վտանգի Սևանի ջրային պաշարները, թիրախում կհայտնվի ողջ տարածաշրջանը. Զարաֆյան
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, Վարչապետ, Ռոմանոս Պետրոսյան, Սևանա լիճ

Գլխավոր թեմաներ