00:01 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD512.01
  • GBP714.82
  • EUR611.34
  • RUB7.05

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Մասնագետի խոսքով` վերջին մեկ շաբաթում սիրտ-անոթային հիվանդների դիմելիությունն զգալի ավելացել է։ Ըստ նրա` պատճառներից մեկն էլ Հայաստանում գրանցված երկրաշարժն ու դրան հաջորդած հետցնցումներն են։

Հիվանդանոցներում սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն ավելացել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

Ոչ միայն սիրտ-անոթային, այլև անոթային պաթոլոգիաներ ունեցող հիվանդները մետեոկախյալ են։ Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նրանց զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ կամ իջնել։ Գարնան սկզբին և աշնանը, սեզոնային փոփոխություններով պայմանավորված, սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտները հաճախ են բարդություններ ունենում։ Դրանք արտահայտվում են սրտի կամ գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներով, ընդհանուր անհանգստությամբ։ 

Չնայած դեռևս գարնան մեկնարկին բավականին ժամանակ կա, սակայն վերջին մեկ շաբաթում սիրտ-անոթային հիվանդների դիմելիությունը հիվանդանոցներում զգալի ավելացել է։ Ըստ սրտաբանի` պատճառներից մեկն էլ Հայաստանում գրանցված երկրաշարժն ու դրան հաջորդած հետցնցումներն են։

«Մեր պացիենտները կանխազգում են երկրաշարժը, որովհետև մինչև ցնցումների առաջացումը նրանք ունենում են ճնշման տատանումներ, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, կարծես թե կանխազգում են, որ ինչ-որ բան այնպես չի բնության մեջ։ Հիպերտոնիկ կրիզներով պացիենտներն ավելի հաճախակի են սկսել դիմել. ոչ միայն ստացիոնար, այլև ամբուլատոր հոսքն է ավելացել, կարծում եմ` դա կապված է նաև երկրաշարժերի հետ»,- ասաց Էրեբունի ԲԿ-ի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի սրտաբան Ֆլորա Մուրադյանը։

Որպեսզի գանգատներն ավելի քիչ լինեն՝ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող կամ ռիսկային խմբում գտնվող պացիենտներին մասնագետը հորդորում է պարբերաբար այցելել բժշկի, ընկերանալ նրանց հետ և վստահել նրանց։

Ինչ վիճակում են երկրաշարժի օրը հոսպիտալացված հղի կանայք

Ըստ թեմայի

Նոր տվյալներ երկրաշարժի հետևանքների մասին. կոտրվածքներով հիվանդանոց է դիմել 2 քաղաքացի
Միխայիլ Բոյարսկին հիվանդանոցում է․ արտիստի կինը մանրամասներ է պատմել
Վանաձորում խնջույքը տհաճ ավարտ է ունեցել. մասնակիցների մեծ մասին հիվանդանոց են տեղափոխել
թեգերը:
Երկրաշարժ, եղանակ, հիվանդ, սիրտ

Գլխավոր թեմաներ