21:03 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85

«Շատ վտանգավոր սցենար է, մենք լուրջ խնդիրներ կունենանք». Թևանյանը սթափության կոչ է անում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
14110

Անդրանիկ Թևանյանի կարծիքով`ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահները ստանձնել են ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխավորի պարտավորությունները։

Հայաստանի վերջի սկիզբը կամ ինչպես վերականգնել կորցրած սուբյեկտայնությունը

Նոյեմբերի 9-ից հետո պատերազմը ֆորմալ կանգնեցվել է, բայց կապիտուլյացիան շարունակվում է բոլոր հարթակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը` մեկնաբանելով Հայաստանում ընթացող զարգացումները։

«Դա երևում է և՛ Հայաստանի սահմանների սեղմման, և՛ Արցախի փաստացի պետականության կորստի, և՛ Հայաստանի սուբյեկտայնության վերացման տեսքով։ Գաղտնիք չէ, որ Արցախը փաստացի ռուսական պրոտեկտորատի տակ է անցել, և Արցախում ռուսները ոչ միայն խաղաղապահ ֆունկցիա են կատարում, այլ անվտանգություն են ապահովում»,- ասաց նա։

Նրա խոսքով` ռուսներին ու ռուսական իշխանություններին, ինչ խոսք, պետք է շնորհակալություն հայտնել։ Եթե ՌԴ ջանքերի շնորհիվ պատերազմը չկանգնեցվեր, հնարավոր է` Ստեփանակերտն էլ մերը չլիներ, «Հաղթելու ենք» լոզունգի ներքո տանելու էին դեպի վերջնական պարտություն և Արցախի ամբողջական հայաթափում։

Թևանյանի կարծիքով`ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահները ստանձնել են ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխավորի պարտավորությունները։

«Կարելի է ասել` Հայաստանում բանակ չունենք, որովհետև Հայաստանի բանակը չի երևում, օրինակ, Սյունիքում տեղի ունեցող վտանգավոր գործընթացների ժամանակ, իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում այս վիճակը երկար չի կարող գոյատևել»,- նշեց քաղաքագետը։

Արևմուտքն ամբողջ թափով անցել է հակառուսական գործողությունների, Դոնբասի տարածաշրջանում սպասվում է հերթական լայնամասշտաբ պատերազմը։ Արևմուտքը մեծ խաղադրույքներ է անում նաև Թուրքիայի վրա։ Եթե մենք չկարողանանք մեզ պաշտպանել և իրական դաշնակիցներ ձեռք բերել, Հայաստանը կարող է ոտնատակ արվել։

«Ես դա համարում եմ շատ վտանգավոր սցենար, եթե մենք չսթափվենք և մեր սուբյեկտայնությունը չվերականգնենք, իսկ դրա առաջին նախապայմանը իշխանափոխությունն է, բավականին լուրջ խնդիրներ կունենանք»,- հավելեց Թևանյանը։
Որքան էլ զարմանալի հնչի, բայց Հայաստանը ռուսական «գուբերնիայի» չվերածելու համար ամենաշատը շահագրգռված է պաշտոնական Մոսկվան, քանի որ Ռուսաստանը ցանկանում է իր շահերը տարածաշրջանում պահպանել արբիտրի և ոչ խնամակալի կարգավիճակով։

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը վերադառնում է ստվերային կարդինալի կարգավիճակին. քաղտեխնոլոգ
Արտաքին աշխարհի շահը, կամ ինչո՞ւ է Հայաստանում ուշանում իշխանափոխությունը
«Սերժ Սարգսյանը ռիսկի դիմեց ու պարտվեց». փորձագետները՝ ՀՀ նախկին նախագահի մեսիջների մասին
թեգերը:
Անդրանիկ Թևանյան («Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), Հայաստան

Գլխավոր թեմաներ