04:04 18 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89

Իրանի հետ հարաբերությունների ամենահետաքրքիր շրջափուլն ու Թուրքիայի խորամանկ քայլը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
21810

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–իրանական հարաբերություններին` դրանք դիտարկելով տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում։ 

Սաֆրաստյան. «Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի մեծացնի ազդեցությունը Հվ. Կովկասում»

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` թուրք–իրանական հարաբերությունները Մերձավոր և Միջին Արևելքում վերջին հարյուր տարվա կտրվածքով արձանագրում են ամենահետաքրքիր շրջափուլը` հաշվի առնելով թե՛ պատմական անցյալը, թե՛ ներկա իրողությունները։ Ըստ նրա` թեև հարաբերությունները պարբերաբար սրվել են, բայց կողմերը խուսափել են ռազմական գործողություններից և երկրորդ` պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երկու երկրները բոլոր դեպքերում ունեն ընդհանուր շահեր, որոնք պայմանավորված են քրդական հարցով։

«Թուրքիան և Իրանն ունեն հնարավորություններ` ազդելու մեկմեկու վրա։ Օրինակ` Թուրքիան օգտագործում է Իրանի հյուսիսի, այսպես կոչված, իրանական Ադրբեջանի թուրքալեզու բնակչությանը` տեղում տարածելով պանթյուրքիստական գաղափարախոսություն։ Այնտեղ գործում են թուրքական կազմակերպություններ, որոնք ենթարկվում են Թուրքիային, ինչի դեմ Իրանը հետևողականորեն պայքարում է։ Վերջինս իր հերթին օգտագործում է քրդական գործոնը Թուրքիայի դեմ, բայց երկու երկրներն էլ կարողանում են հավասարակշռել իրենց գործունեությունը, կարողանում են հետ կանգնել, երբ զգում են, որ մոտենում են կարմիր գծին»,– նշեց թուրքագետը։ 

Սաֆրաստյանի դիտարկմամբ` արցախյան պատերազմում Իրանի պասիվությունը Թուրքիայի հանդեպ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան ԱՄՆ–ի կողմից իրանական պատժամիջոցների կիրառման պարագայում Իրանի նկատմամբ ագրեսիվություն չդրսևորեց և նույնիսկ չենթարկվեց Թրամփի վարչակարգին։

«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան

Մյուս կողմից էլ հավանականությունը մեծ է, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան ավելի մեղմ կգտնվի Իրանի նկատմամբ, ուստի թուրք–իրանական հարաբերությունները մոտակա ամիսներին կմտնեն անորոշության փուլ։ 

«Թուրքիան ջանքեր է գործադրում արցախյան պատերազմում ստացած փոքր առավելությունը օգտագործել ու մեծացնել ազդեցությունը Հարավային Կովկասում, և որպես գործիք` առաջադրում է Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության պլատֆորմի գաղափարը, որը դեռ 2008 թվականին հնչած առաջարկի շարունակությունն է։ Պլատֆորմն ի սկզբանե ընդգրկում էր ԱՄՆ–ն ՌԴ–ն, Թուրքիան և անդրկովկասյան երեք պետությունները, սակայն դա Թուրքիայի խորամանկ քայլն էր, քանի որ շատ արագ ամերիկացիներին դուրս մղեց տարածաշրջանից»,– նշեց թուրքագետը։

Սաֆրաստյանի տեղեկացմամբ` այժմ թեև Թուրքիայի տարածաշրջանային ծրագրերում իրանական գործոնն արդեն հաշվի է առնվում, սակայն իրանցի հետազոտողների ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Թեհրանում շատ լավ հասկանում են պանթյուրքիզմի վտանգը։  

Թուրքիան, թեև փոքր, բայց տարաձայնություն ունի ՌԴ–ի հետ ղարաբաղյան հարցում. Պողոսյան   

Ըստ թեմայի

«Ցեղասպանության ճանաչման բանաձևը կոնսենսուս էր Թուրքիայի նկատմամբ». Ռուբեն Սաֆրաստյան
Անկարան կավելացնի ճնշումը Երևանի վրա, բայց ԱՄՆ–ին այլ բան է ուզում ցույց տալ. փորձագետ
Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան զինված հակամարտության է գնում գիտակցաբար
թեգերը:
Հայաստան, Ռուբեն Սաֆրաստյան, Արցախ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա

Գլխավոր թեմաներ