11:11 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08

Ինչո՞ւ է Ադրբեջանը խոչընդոտում անհայտ կորածների որոնողական աշխատանքներին 

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
393 0 0

Արմեն Կապրիելյանը կասկածներ ունի, որ անհայտ կորածների որոնողական աշխատանքների դադարեցման պատճառների մասին որոշ ատյաններում տեղեկացված են, բայց չեն ուզում հրապարակել։ 

«Գործընթացը թափանցիկ չէ, պատճառներն էլ հայտնի չեն». Կապրիելյանը` անհայտ կորածների որոնողական աշխատանքների դադարեցման մասին

Գուցեև վատ եղանակային պայմաններից ելնելով է Ադրբեջանը որոշել արգելել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Նրա խոսքով` և՛ մարդասիրական, և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից գործընթացը նախատեսում է թափանցիկություն, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության։

«Այս պարագայում գործընթացը թափանցիկ չէ, առաջին իսկ օրից հետևում եմ դրան։ Ժամանակ առ ժամանակ հասարակությանը որոշակի բաներ հայտնում են, բայց պահի տակ էլ տեղեկատվական վակուում է ստեղծվում»,- ասաց նա։

Նրա խոսքով` հնարավոր է` որոնողական աշխատանքների դադարեցման պատճառների մասին գուցեև որոշ ատյաններում տեղեկացված են, բայց չեն ուզում հրապարակել։ 

Անդրադառնալով անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ հայրենի կառավարության վարած քաղաքականությանը`Կապրիելյանը նշեց, որ կառավարության գործելաոճը մինչ այս պահն իր համար շարունակում է մնալ անհասկանալի։

Նշենք, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:

ՀՅԴ-ականները Սերգեյ Կոպիրկինի հետ են հանդիպել. անդրադարձ է կատարվել գերիների խնդրին

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Ըստ թեմայի

Անհետ կորածների հարազատների ակցիայի մասնակիցներից մեկը շշով հարվածեց ոստիկանին
Ում մեղքով են զոհվել ու անհետ կորել Հադրութ մեկնած 72 զինծառայողները
Հայ տղամարդն ադրբեջանցու անվան տակ անհետ կորածների հարազատներից մերկ լուսանկարներ է ուզել
թեգերը:
Ադրբեջան, ռազմագերի, Արմեն Կապրիելյան

Գլխավոր թեմաներ