13:47 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08

Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի երրորդ ալիքը. Ռոմելա Աբովյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
722 0 0

Կորոնավիճակագրությունը Հայաստանում աճում է. Աբովյանը երրորդ ալիքի վտանգ է կանխատեսում

«Հնարավոր է` Հայաստանում գրանցվի կորոնավիրուսի երրորդ ալիքը». Ռոմելա Աբովյան

Ռոմելա Աբովյանի խոսքով` կորոնավիրուսով վարակվածների թվի աճը անվտանգության կանոնների խախտման և ոչ պատշաճ իրականացման հետևանք է. մարդիկ արդեն սկսել են աշխատանքի հաճախել, ավելի լայն շրջանակների հետ շփվել, դրան զուգահեռ՝ դիմակ չդնել և ձեռքերի հիգիենային չհետևել։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի աճ։ Վերջին 14 օրվա ընթացքում 15 տոկոսով ավելացել են թագավարակի դեպքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։

«Վարակի վերարտադրողական ցուցանիշը վերջին երկու ամսվա ընթացքում մինչև 1-ն էր, այսօր արդեն այն կազմում է 1.1, իսկ դա նշանակում է, որ կարող ենք ունենալ հիվանդացության աճ նաև մոտակա ժամանակներում»,- ասաց նա։

Ըստ մասնագետի` առաջիկա 7 օրվա ընթացքում կարող ենք ունենալ 1360 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտ 31 տոկոսը։

«Կխնդրեի, որ բնակչությունը, տարբեր տնտեսվարող գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարությունը բարձրացնեն զգոնությունը և պահպանեն այն հիմնական կանոնները, որոնք սահմանվում են համապատասխան իրավական ակտերով։ Կարևոր է զգոն լինել նաև դրական դեպքերի և նրանց հետ կոնտակտավորների հեռավար աշխատանքի կազմակերպման հարցում»,- նշեց Աբովյանը։

Վարակվածության թվի աճը անվտանգության կանոնների խախտման  և ոչ պատշաճ իրականացման հետևանք է. մարդիկ արդեն սկսել են աշխատանքի հաճախել, ավելի լայն շրջանակների հետ շփվել, դրան զուգահեռ դիմակ չդնել և ձեռքերի հիգիենային չհետևել։

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը

«Բացի դրանից նաև մարդկային կուտակումներն են պատճառը. վերջին շրջանում բավականին միջոցառումներ են իրականացվում, որը նաև բերում է այս իրավիճակին»,- հավելեց Աբովյանը։

Նրա խոսքով` 2021 թվականի մարտից արդեն հանրապետությունում կմեկնարկի ռիսկային խմբում գտնվող անձանց պատվաստման գործընթացը։ Պատվաստումները սկզբում կիրականացվեն Sputnik V-ով, իսկ հետագայում հնարավոր է այլ պատվաստանյութ ևս ձեռք բերվի։

Ըստ թեմայի

Հայաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութի ձեռքբերմանը. նախարար
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ