03:56 18 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
173 0 0

Նժդեհ Հովսեփյանի խոսքով` Ալիևի հայտարարություններն ու գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն, տրամաբանությանը և մասնավորապես 8-րդ կետին։

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը խաթարում է Կարմիր Խաչի և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող գերիների փոխանակման միջնորդական գործընթացը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին, և որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:

«Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա»,- ասաց նա։

Հովսեփյանի խոսքով` այդօրինակ հայտարարություններն ու գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն, տրամաբանությանը, մասնավորապես հայտարարության 8-րդ կետին, որտեղ նշված է, որ կողմերը պարտավորվում են փոխանակել ռազմագերիներին և ձերբակալված անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե իր իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցն ընդամենը օրերի խնդիր է, Հովսեփյանը նշեց, որ նման հայտարարություններ կարող է անել յուրաքանչյուր ոք, բայց, ըստ նրա, դրանք լուրջ չեն։

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

 

Ըստ թեմայի

Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են. քննարկվում է գերիների հարցը
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
թեգերը:
հայտարարություն, Իլհամ Ալիև, գերի

Գլխավոր թեմաներ