19:17 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87

Այս պահին Հայաստանը չունի ԱԺ նախագահ. Մարուքյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
760 0 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկված հարցերին։

Մարուքյան. «Նախագահն ունի անկախ արբիտրի դեր, բայց սեղանի շուրջ պետք է լինի կոնսենսուս»

Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ` նախագահի հետ քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, բնականաբար Սահմանադրության շրջանակներում և սահմանադրական հունի մեջ, և քննարկման ընթացքում փոխանակվել են գաղափարներ։

Ըստ նրա`ՀՀ նախագահն այս պահին ունի անկախ արբիտրի դեր և փորձում է այդ դերը կատարել բոլորին մի սեղանի շուրջ հավաքելու նպատակով և այլ բան է, որ մասնակիցները պետք է ունենան որոշակի կոնսենսուս սեղանի շուրջ հավաքվելու իմաստով։

Մարուքյանի պնդմամբ` եթե լինի նման քննարկում, «Լուսավոր Հայաստանը» բնականաբար կմասնակցի քննարկմանը, քանզի երկիրն օր առաջ պետք է այս վիճակից հանել։  

«Նախագահը դեռ որոշում չունի` ստորագրելու կամ չստորագրելու հրամանագիրը։ Քիչ առաջ հայտարարվել է, որ նախագահը հանդիպելու է կամ արդեն հանդիպում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ։ Դրանից հետո միայն կլինի որոշակիություն, բայց միանշանակ է, որ մենք վերահաստատել ենք մեր մոտեցումներն առ այն, որ բոլոր պրոցեսները պետք է ընթանան Սահմանադրության շրջանակներում, և ճգնաժամը պետք է հանգուցալուծվի քաղաքական միջոցներով։ Մենք միշտ փորձել ենք ցանկացած իրավիճակի պրոբլեմային ճգնաժամը բերել քաղաքական ինստիտուտներ, օրինակ` խորհրդարան, բայց այստեղ «Իմ քայլը» դաշինքը միշտ տապալում է քննարկումները»,– նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մարուքյանն ընգծեց, որ այսօր առավոտյան իշխող մեծամասնությունը տապալեց ԱԺ խորհրդի նիստը և դրա հիման վրա նաև ԱԺ արտահերթ նիստը, որը գումարել էին Ազգային ժողովի պատգամավորների 1/5–ը` ընդդիմադիր երկու խմբակցությունները։

Ըստ նրա` ստացվում է այնպես, որ հրապարակում վարչապետը հայտարարում է ընդդիմության հետ հարցերը քննարկելու, խորհրդակցություններ անցկացնելու մասին, սակայն հենց հաջորդ առավոտյան «Իմ քայլը» տապալում է քննարկման ենթակա առաջին իսկ հնարավորությունը։ 

«Ընդհանրապես դիսոնանս է առաջանում արված հայտարարությունների ու կատարված քայլերի իմաստով։ Իշխող ուժը պնդում է, որ ամեն ինչ պետք է արվի Սահմանադրությամբ, խորհրդարանում, բայց երբ հարցը մտցնում ենք խորհրդարան` քննարկելու, իրենք փախչում են խորհրդարանից։ Անգամ ԱԺ նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է մասնակցել այդ քննարկումներին, չի կարող բոյկոտել նիստերը։ Նա ԱԺ նախագահ լինելու շնորհիվ է ապրում կառավարական ամառանոցներում, շրջում զրահապատ մեքենայով, միլիոնի չափով աշխատավարձ ստանում, ԱԺ նախագահ լինելու պարագայում ապրում է ժողովրդի հաշվին, բայց եթե այդ պաշտոնում չի ուզում կատարել իր պարտականությունները, ուրեմն չպետք է լինի ԱԺ նախագահ։ Այս պահին Հայաստանն, ըստ էության, չունի ԱԺ նախագահ»,– նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Կստորագրի՞ արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը

Մարուքյանի պնդմամբ`նման պայմաններում խորհրդակցությունների վերաբերյալ իշխող ուժի փաստարկներն այլևս գրոշի արժեք չունեն, և այդ ուժն իր գործողություններով նպաստում է, որպեսզի գործընթացները խորհրդարանից գնան դեպի փողոց։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ըստ թեմայի

ԱԺ երկու ֆրակցիաները կարծես խաղի մեջ են և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ. Դանիելյան
«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել
Վարչապետի հրաժարականը պահանջելը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Մարուքյան
թեգերը:
Հայաստան, Նախագահ, Էդմոն Մարուքյան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ