08:26 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սումգայիթում իրականացված հայկական ջարդերի 33–ամյա տարելիցին, ոճրագործության միջազգային դատապարտման ու ճանաչման խնդրին։ 

Ուլուբաբյան. «Սումգայիթյան ջարդերի հայցով միջազգային դատարան դիմելու համար իշխանությունները ոչինչ չեն արվել»

Հրայր Ուլուբաբյանի դիտարկմամբ` մեր իշխանությունները կոնկրետ Սումգայիթի ջարդերից, ցեղասպանական գործողություններից հետո դասեր չեն քաղել և այդ ուղղությամբ որևէ բան չեն արել, թեև անցել է ավելի քան երեսուն տարի։ Ըստ նրա`ցեղասպանության վերաբերյալ կա միջազգայնորեն ընդունված կոնվենցիա, որը դատապարտում է կատարողներին և միտված է նման ոճրագործությունները կանխելուն։ 

«Այդ կոնվենցիայի տասնյակ հոդվածներից կոնկրետ երկուսի համաձայն` տուժած կողմը կարող է դիմել միջազգային դատարան։

Մենք փաստերն ունենք, որ Սումգայիթում և Բաքվում իրականացվել է ցեղասպանություն, որովհետև կա դատարանի, դատախազության որոշումը, այդ մասին է վկայում նաև քննչական խմբի հսկայածավալ աշխատանքը, սակայն մեր ղեկավարները ընդհանրապես որևէ բան չեն արել այդ ուղղությամբ միջազգային դատարան դիմելու համար, իսկ վերջին թավշյա հեղափոխությունից հետո թե՛ նախագահը, թե՛ վարչապետն իրենց ելույթներում նշում են, որ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է, որ տեղի են ունեցել նման դեպքեր, և սպասում են միջազգային հանրության գնահատականներին»,– նշեց Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը։   

Ուլուբաբյանի կարծիքով` միջազգային հանրության գնահատականներն այդ հարցում մեզ որևէ բան չեն կարող տալ, Հայոց ցեղասպանության 100–ամյակն էլ նշեցինք և շարունակ սպասում ենք միջազգային գնահատականներին։

Ըստ նրա`եթե կա կոնվենցիան և մեր երկիրը ստորագրել է այն, ուրեմն Հայաստանի ղեկավարները պարտավոր են դիմել միջազգային դատարան։

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Ուլուբաբյանի խոսքով` ամեն տարի խոսվում է սումգայիթյան ջարդերի մասին, կազմակերպվում են տարաբնույթ գիտաժողովներ, մինչդեռ անհրաժեշտ է ստեղծել իրավագետների միջազգային խումբ, որին Ուլուբաբյանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ապացույցները և որն էլ պետք է ձևակերպի համապատասխան հայցն ու դիմի միջազգային դատարան։ 

Ըստ թեմայի

​Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները
«Չնայած արհավիրքներին, Արցախը կանգուն է»․ Արցախի ԱԳՆ-ի ուղերձը
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
թեգերը:
Հայաստան, Սումգայիթ

Գլխավոր թեմաներ