13:42 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90

Ժողովրդի կամքը, Սահմանադրությունն ու իրականությունը. ինչպե՞ս ազատվել այս իշխանությունից

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
330 0 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այսօրվա հանրահավաքում Վազգեն Մանուկյանի հնչեցրած կոչերին, որոնք առնչվում են ցանցային պայքարի մարտավարությանն ու համաժողովրդական անհնազանդությանը։ 

Դանիելյան. «Իմքայլականներն» այժմ ստանում են այն, ինչ ժամանակին իրենք են արել

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ`Վազգեն Մանուկյանը նկատի ունի այն, որ թեև կան մեծ դժգոհություններ գործող իշխանությունից և մեծամասնությունը համարում է, որ այն պետք է հրաժարական տա, սակայն կա նաև տարբեր վերաբերմունք հարթակում գտնվող ուժերի նկատմամբ և այդ առումով` գերնպատակը պետության փրկությունն է, գործող իշխանության հեռացումը։ Պայքար չի գնում իշխանության համար, հետևաբար, պետք է միավորվել գաղափարի, այլ ոչ թե միայն հարթակում կանգնած ուժերի ձևաչափի շուրջ։

«Պետք է միավորվել գերխնդիրը լուծելու համար, իսկ թե հետագայում ով կգա իշխանության, կորոշվի ընտրությունների ժամանակ։ Այսպես թե այնպես, լինելու է ժամանակավոր կառավարություն, ուստի անհրաժեշտ է այս փուլում միավորվել նպատակի շուրջ, այլ ոչ թե քննարկել, թե ովքեր կարող են լինել ընդդիմության շարքերում, ինչը բոլորովին այլ հարց է»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` պայքարի տարբեր մարտավարությունները կարելի է համադրել, այսինքն` պայքար մղել և՛ միասնաբար, և՛ ցանցային տարբերակով, տարբեր բևեռների միջոցով, որովհետև բոլորի ցանկությունն այսպես թե այնպես նույնն է` հեռացնել գործող իշխանությանը, հասնել նրա հրաժարականին։  

«Տարբեր երկրների ու նաև Հայաստանի Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու պետք է արտահայտի նրա կամքը։ Այդ կետն ամրագրված է ժողովրդավարական երկրներում։ Եթե իշխանությունը դուրս է գալիս ժողովրդի կամքի դեմ, ժողովուրդն ապստամբելու, ուժ կիրառելու իրավունք ունի։ Ի դեպ, նման հռետորաբանություն օգտագործում էր այն ուժը, որը 2018 թվականին եկավ իշխանության, բայց հիմա նույն ուժն անընդհատ շահարկելով ժողովրդի անունը` իրականացնում է հակասահմանադրական գործողություններ»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի խոսքով` եթե վերընթերցենք իմքայլական պատգամավորների այն ժամանակվա ելույթները, ակնհայտ է, որ նրանք նույնպես իրենց քայլերը բացատրում էին ժողովրդի կամարտահայտությամբ, որ ժողովրդի կամքը բարձր է Սահմանադրությունից, բայց այժմ նրանք ստանում են այն, ինչ արել են ժամանակին։

Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

Ինչպես իրենք էին ժողովրդին կոչ արել ուժ կիրառել Ազգային ժողովի նկատմամբ, շրջափակել օրենսդիր մարմնի շենքը, հիմա նույնն, ըստ Դանիելյանի, կարելի է կատարել նրանց նկատմամբ։  

Եթե նախագահը ՍԴ չդիմի, Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան

Ըստ թեմայի

Գուցե Ադրբեջանը մեր իշխանության վրա ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին տեղյակ չենք
ԱԺ երկու ֆրակցիաները կարծես խաղի մեջ են և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ. Դանիելյան
«Սխալ կլինի թողնել, որ Փաշինյանն իր թիմով մասնակցի ընտրություններին ու վերարտադրվի»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, Վազգեն Մանուկյան, ընդդիմություն, Ստեփան Դանիելյան

Գլխավոր թեմաներ