06:25 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86

Իրանա–ամերիկյան հարաբերություններում ստեղծվել է որոշակի պատային իրավիճակ. Պողոսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին և դրանով պայմանավորված իրանա–ամերիկյան հարաբերություններին։ 

Պողոսյան. «Իրանի կողմից ատոմային ռումբի ձեռքբերումն Իսրայելի համար համարվում է կարմիր գիծ»

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` երբ Բայդենն ընտրվեց նախագահ, որոշակի ազդակներ փոխանցեց Իրանին, որ պատրաստ է վերանայել միջուկային ծրագրին վերադառնալու հնարավորությունը, եթե Իրանն իր հերթին չեղյալ հայտարարի բոլոր խախտումները, որոնք կատարում էր 2019 թվականի մայիսին։ Ըստ նրա` Իրանի պատասխանը հստակ էր, որովհետև հոգևոր առաջնորդը հայտարարեց, թե առաջինը ԱՄՆ–ն է դուրս եկել պայմանագրից ու սահմանել դրան հակասող նոր պատժամիջոցներ, հետևաբար եթե ԱՄՆ–ն ցանկանում է վերադառնալ պայմանագրին, ապա պետք է չեղարկի պատժամիջոցները։

«Միացյալ Նահանգներն ակնարկում է նաև, որ պատրաստ է վերադառնալ պայմանագրին առանց փոփոխության, եթե լինի թեկուզ անուղղակի պայմանավորվածություն, որ գործարքին վերադառնալուց հետո անմիջապես պետք է սկսվեն բանակցություններ ամերիկյան կողմի համար ևս երկու կարևոր հարցերի շուրջ։ Առաջինն Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն է, իսկ երկրորդն Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը։ Մինչդեռ Իրանի ղեկավարությունն ու հոգրևոր առաջնորդը հայտարարեցին, որ մեկը մյուսի հետ որևէ կերպ կապել պետք չէ, և Իրանը թեկուզ անուղղակիորեն որևէ պարտավորություն այդ առումով չի ստանձնի»,– նշեց քաղաքագետը։

Պողոսյանի կարծիքով` իրանա–ամերիկյան հարաբերություններում ստեղծվել է որոշակի պատային իրավիճակ, Իրանի խորհրդարանը նախապես ընդունել էր հատուկ օրենք, որով փետրվարի վերջից ՄԱԳԱՏԷ–ի դիտորդներն այլևս մուտք չէին գործելու Իրան, սակայն այդ հարցում կարծես գտնվեց միջանկյալ լուծում, ըստ որի` դիտորդները չեն այցելի, բայց Իրանն ինքը կլուսանկարահանի օբյեկտներն ու ՄԱԳԱՏԷ–ին կփոխանցի տեսանյութերը։

«Իրանում պահպանողական կամ ավելի կոշտ գծի կողմնակիցները նույնիսկ պահանջում էին երկրի նախագահի դեմ քրեական գործ հարուցել` պնդելով, որ միջազգային կառույցի հետ ձեռք բերված համաձայնագիրն օրենքի կոպիտ խախտում է։  Այդուհանդերձ դա կտևի երեք ամիս, որից հետո միջազգային հանրությունը մուտք չի ունենա Իրանի միջուկային օբյեկտներ»,– նշեց քաղաքագետը։

Թուրքիան կողմ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվեն

Պողոսյանի համոզմամբ` դա չի նշանակում, որ երեք ամիս հետո Իրանը կունենա միջուկային զենք, որովհետև նման զենք ստեղծելու համար առնվազն պետք է ունենալ մինչև 90 և ավելի տոկոս հարստացված ուրան, թեև 20 տոկոսից 90–ի հասնելը տեխնիկապես բարդ խնդիր չէ։ Ըստ նրա` Իրանի կողմից ատոմային ռումբի ձեռքբերումն Իսրայելի համար համարվում է կարմիր գիծ, որն իր հերթին հայտարարում է` եթե ԱՄՆ–ն չփորձի կանգնեցնել այդ գործընթացը, ապա Իսրայելն իրեն միակողմանի իրավունք կվերապահի ռազմական հարված հասցնել Իրանին։ Քաղաքագետի կարծիքով` մինչև Իրանի համապետական ընտրություններ դժվար թե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում լինի որևէ փոփոխություն։  

թեգերը:
Իսրայել, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ