07:02 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12

Անվերահսկելի գնաճ և կորսված ռազմական պոտենցիալ. ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
232 0 0

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսի առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը երկրում ապրանքների գնաճը զսպելու համար։ 

Մարգարյան. «Գնաճը զսպելու համար պետք է ավելացնել տարբեր շերտերի օժանդակության փաթեթները»

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` առաջնահերթություն է նախևառաջ ոչ արդյունավետ, հատկապես կառավարման ապարատի վրա կատարվող ծախսերի սահմանափակումը, և երկրորդ` սոցիալապես խոցելի շերտերի համար անհրաժեշտ օժանդակության փաթեթների ավելացումը, հատկապես ընտանեկան նպաստներ ստացող մարդկանց տրամադրվող հատկացումների մասով, նաև սոցիալապես խոցելի մյուս շերտերի` փախստականների, Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքների, ինչպես նաև գործազուրկների սոցիալական օժանդակության ծրագրերի ավելացումը։

«Բայց, մեծ հաշվով, դա կարճաժամկետ, իրադրային լուծում է, իսկ երկարաժամկետ լուծումն, իհարկե, նոր աշխատատեղեր բացելուն, փոքր բիզնեսը խթանելուն միտված ծրագրերին եռանդուն կերպով օժանդակելն է, այսինքն` ֆինանսական ռեսուրսների հասանելիության մեծացումը թե՛ ուղղակի` սուբսիդավորման գործիքներով, և թե՛ անուղղակի միջոցներով` հարկային արտոնություններով։ Անհրաժեշտ է մեծացնել սկսնակ և ընտանեկան բիզնեսներին աջակցող ծրագրերի քանակը»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի գնահատմամբ` գործող կառավարությունն իր կեցվածքի ու գործողությունների մեջ բավականաչափ իներտ է, մի տեսակ շոկի մեջ է, դեռ ուշքի չի եկել պատերազմի հարվածներից և բոլոր ուղղություններում տնտեսական քաղաքականության առումով անորոշ վիճակ է` ռիսկերը մնում են։

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան

Տնտեսագետը կարծում է, որ հատկապես բյուջեի ծախսային հատվածում առաջնային պետք է լինի ռազմական կորսված պոտենցիալի վերականգնումը, ինչն, ըստ նրա, անհրաժեշտ է անել շատ արագ, ինչպես նաև ստեղծել ռեսուրսների լրացուցիչ աղբյուրներ։  

«Այդ ամենը գործող կառավարության ուժերից վեր է, մինչդեռ կարելի է ստեղծել հավելյալ ռեսուրսներ ստվերի հաղթահարման միջոցով։ Որոշ ոլորտներում, ինչպիսին օրինակ հանքարդյունաբերությունն է, պառլամենտական վերջին հանձնաժողովի զեկույցի համաձայն` ոչ մի մետաղական հանքավայր շահույթով չի աշխատել, ինչն աբսուրդ է։ Առաջին հայացքից հենց այդտեղ է երևակվում այն աղբյուրը, որի հնարավորություններն այս կաբինետը վաղուց պետք է բացահայտեր ու դներ շրջանառության մեջ»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի պնդմամբ` կառավարությունը դա չի արել և ցանկություն էլ չունի անելու, ուստի անհրաժեշտ են քաղաքական արմատական փոփոխություններ, ինչից հետո միայն կարելի է սկզբունքորեն լուծված տեսնել առկա խնդիրները։   

Տեղեկացնենք, որ Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021 թվականի փետրվարը` 2020 թվականի փետրվարի նկատմամբ) կազմել է 5.3 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.6 տոկոս։ 

Ռազմական ծախսերը պարտքո՞վ են արել. ինչու է աճում պետական պարտքն ըստ տնտեսագետի

Վերջին 10 տարիների փետրվար ամսվա սպառողական գների ինդեքսի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականի փետրվարին արձանագրված գնաճը վերջին վեց ամսվա ընթացքում ամենաբարձրն է։ 

Ըստ թեմայի

«Հունաստանը կամ Բուլղարիան իրական այլընտրանք կդառնան Ծաղկաձորին». Ատոմ Մարգարյան
Լուն ո՞ւղտ են դարձնում, թե՞ իսկապես Հայաստանից զանգվածային արտագաղթ է սպասվում 
«Հայաստանի արտաքին պարտքը որոշ չափով կաճի». Ատոմ Մարգարյան
«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան
թեգերը:
Ատոմ Մարգարյան, կառավարություն, Պատերազմ, Իշխանություն, գնաճ

Գլխավոր թեմաներ