04:48 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06

Վազգենին հիշեցիք, բայց մի քանի օր առաջ ուրացել էիք նրան. պատասխան Սասուն Միքայելյանի կոչին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
502 0 0

Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԿՄ վարչության նախագահի կոչին, որով Սասուն Միքայելյանը սթափության է կոչում, քանզի հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է նվաճել Զանգեզուրը։

Արթուր Եղիազարյանը` ԵԿՄ կոչի մասին. «Վազգենին հիշեցիք, բայց օրեր առաջ ուրացաք նրան»

Արթուր Եղիազարյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, թե իրենց այսպես կոչված հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը, հետևաբար նա այն ժամանակ չէ՞ր գիտակցում խնդիրը, որ հիմա հանդես է գալիս նման կոչով։ 

«Իհարկե համամիտ եմ, որ ազգը պետք է համախմբվի, որովհետև վտանգն առկա է, և մեր թշնամին չի թաքցնում իր հավակնությունները Հայաստանի հանդեպ, բայց չմոռանանք, որ վտանգը հենց այս պահին չի առաջացել, այն եղել է դեռ արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Ի՞նչ է, այդ վտանգը չէի՞ն տեսնում։ Դրա մասին խոսում էին ընդդիմադիրները, բոլորը։ Հիշենք նույն Սյունիքի հետ կապված աղմուկը։ Ինչո՞ւ հենց հիմա սկսեցին այդպես շեշտադրված խոսել դրա մասին»,– ասաց ռազմական վերլուծաբանը։ 

Եղիազարյանի գնահատմամբ` ԵԿՄ վարչության նախագահի կոչը պայմանավորված է այսօրվա քաղաքական գործընթացներով, երբ առաջացել է պատային իրավիճակ իշխող քաղաքական ուժի հանդեպ, ինչը կապված է նրա անհաջողությունների, պարտությունների հետ։ Հետևաբար` փորձում են չեզոքացնել ընդդիմության ազդեցությունը և պահպանել իրենց իշխանությունը։

«Իշխող քաղաքական ուժի հետ գնալու ճանապարհ չկա, վտանգները չեն հաղթահարվելու։ Մենք տեսանք անկազմակերպ վիճակը, որը հանգեցրեց հայկական կողմի պարտությանն ու ստորացուցիչ հուշագրի ստորագրմանը։  Մենք կորցրեցինք Արցախի հանդեպ վերահսկողությունը, մինչդեռ տարիներ շարունակ ասում էինք, որ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխիքն է։ Գործող իշխանության ապաշնորհության պատճառով Արցախի ու ազատագրված տարածքների հարցը մնաց մի կողմում և վտանգը կախվեց Սյունիքի վրա»,– նշեց ռազմական վերլուծաբանը։

Եղիազարյանի համոզմամբ` ԵԿՄ վարչության նախագահի կոչը քաղաքական շահարկում է, վտանգը եղել է և կլինի ու դրա հաղթահարման միակ ձևը ներքաղաքական առողջ մթնոլորտի ստեղծումն է, ազգային համախմբվածությունը, ազգային համաձայնության կառավարության ստեղծումը։ Բայց դա իշխանության սև–սպիտակ բաժանարար գծով չի ստացվելու, հետևաբար իշխող ուժն, ըստ վերլուծաբանի, պետք է ասպարեզից հեռանա, որպեսզի շատ արագ վերականգնվեն պետական ինստիտուտները` արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ 

ԵԿՄ Նոր-Նորքի բաժանմունքի նախագահը վայր է դրել լիազորություններն ի աջակցություն բանակի

Անդրադառնալով այն հարցին, որ ԵԿՄ վարչության նախագահն իր կոչում հիշատակել է սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը, Եղիազարյանն ընդգծեց, որ Վազգենին հիշատակելիս թող իմանան, որ մի քանի օր առաջ ուրացան նրան, քանզի ԵԿՄ որոշ ներկայացուցիչներ հայտարարում էին, թե մենք նախորդ երեսուն տարիներին բանակ չենք ունեցել։ Եղիազարյանի պնդմամբ` դրանով նրանք ուրացան Սպարապետին, որովհետև բանակի ակունքներում, նրա ձևավորման ու կայացման գործում, բանակաշինության առանցքում եղել է հենց Վազգեն Սարգսյանը, ուստի Սասուն Միքայելյանն իր կոչով հակասում է ինքն իրեն։           

Նշենք, որ Սասուն Միքայելյանի` այսօր հղած կոչը բաղկացած է 8 կետից, որոնցում առկա հարցադրումները, ԵԿՄ վարչության նախագահի կարծիքով, հրատապ լուծման կարիք ունեն։  

Ըստ թեմայի

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան
Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան
Սյունիքում ադրբեջանցիների` ավտոմեքենայից կատարված նկարահանումը հին է. ԱԱԾ-ի պարզաբանումը
թեգերը:
Վազգեն Սարգսյան, Իշխանություն, ընդդիմություն, Հայաստան, Երկրապահ կամավորական միություն (ԵԿՄ), Սասուն Միքայելյան

Գլխավոր թեմաներ