00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տեր-Պետրոսյանի` Նիկոլին և նրա թիմին տված գնահատականի հետ անհնար է չհամաձայնել. Գալստյան

© Photo : Facebook / Lilit GalstyanЛилит Галстян
Лилит Галстян - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել
ՀՅԴ ԳՄ անդամ, հասարակական ու քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի արտահայտած դիրքորոշմանը։
Գալստյան. «Մեր շարժումը չի կարող սպառվել, քանզի նրանում գործում է 17 կուսակցություն»

Լիլիթ Գալստյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի արտահայտած մտքերից որոշների հետ համամիտ է, որոշների հետ` ոչ։ Տեր—Պետրոսյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վարչապետին անվանել էր «ազգագործան պատուհաս»։ Գալստյանը նույնպես այս կարծիքին է։ Նրա խոսքով` դրվատանքի է արժանի նաև Տեր–Պետրոսյանի այն մոտեցումը, որի համաձայն` երկիրը գահավիժումից փրկելու համար Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա։ 

«Այդ հարցում Լևոն Տեր–Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի տեսակետները միանշանակ մոտ են։ Իսկ առաջին նախագահի այն դիտարկման հետ, թե շարժումը (Հայրենիքի փրկության շարժում,– խմբ.) սպառել է իրեն, բոլորովին համամիտ չեմ։ Կցանկանայի` Տեր–Պետրոսյանն էլ տեսներ, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հասունացումը պայմանավորված է Հայրենիքի փրկության շարժման գործունեության հետ, հենց շարժումն է բերել այդ գեներացիան, Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտությունը»,– նշեց հասարակական ու քաղաքական գործիչը։

Նշենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանը համաձայնություն էր հայտնել շարժման այն դիրքորոշման հետ, որ արտահերթ ընտրությունները չպետք է կազմակերպվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման պայմաններում, սակայն մյուս կողմից էլ քննադատել էր Հայրենիքի փրկության շարժումը, այն համարելով ժամանակավրեպ։ Տեր–Պետրոսյանը նշել էր, որ քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է:

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկում է ժամանակավորապես ապաստանել արտերկրում

Լիլիթ Գալստյանի կարծիքով` շարժումը սպառված չէ, քանի որ հաջողվում է շուրջ 30 հազար մարդ ներգրավել հավաքներում, փորձ է արվում մարզերում փոխել հանրային գիտակցությունը, ինչն այդքան էլ հեշտ չէ։ Ըստ նրա` շարժման գործունեության արդյունքն է բազմաթիվ ինստիտուտների, Հայաստանի ու սփյուռքի կողմից առաջադրված պահանջը, որի համաձայն` բացի ուժային կառույցներից ու իրեն սատարող պատգամավորներից ուրիշ հենարան չունեցող վարչապետը պետք է անհապաղ հրաժարական տա։

«Մեր շարժումը չի կարող սպառվել, քանզի նրանում գործում է 17 կուսակցություն և Հայաստանում գրեթե կա կոնսենսուս մինուս մեկ հարաբերակցություն։ Հասկանում եմ` կան նաև քաղաքական խանդեր, բայց դրանք մանրուքներ են։ Շատ ավելի կուզենայի` շեշտը դրվեր այն հանգամանքի վրա, որ Հայաստանի փրկությամբ մտահոգված քաղաքական ուժերը վարչապետի անհապաղ հեռացման պահանջով գտնվում են նույն հարթության վրա։ Եթե վերնագրեի Տեր–Պետրոսյանի կարծիքը, կգրեի` «Առանց Նիկոլ Հայաստան»»,– ասաց հասարակական– քաղաքական գործիչը։    

Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ 17 ուժերի նպատակներին. Անդրանիկ Քոչարյան

Գալստյանի համոզմամբ` Փաշինյանի օրոք արտահերթ ընտրությունների կազմակերպումը նշանակում է երկրում խորացնել քաոսը, պառակտումն ու գահավիժումը, և եթե Փաշինյանը խաբել է պատերազմում, կխաբի նաև ընտրություններում։ 

Լրահոս
0