12:05 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09

ՀՀ-ում մի իշխանություն է, որն ընդհանուր որևէ բան չունի հայկական շահերի հետ. Ջամալյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայում ու հետխորհրդային որոշ պետություններում հնչող համաթուրքական «Թուրանի բանակ» ստեղծելու հայտարարություններին։ 

Ջամալյան. «Հայաստանում բերվել է մի իշխանություն, որն ընդհանուր որևէ բան չունի հայկական շահերի հետ»

Դավիթ Ջամալյանի դիտարկմամբ` թուրքալեզու երկրների միջպետական հարաբերությունների արտաքին կողմը քաղաքական այդ գործընթացի երևացող մի փոքր մասն է միայն, մինչդեռ պետք է խնդիրն ընկալել խորությամբ։ Ըստ նրա` Ռուսաստանը և Թուրքիան ավանդաբար եղել են աշխարհաքաղաքական մրցակիցներ, և այստեղ Հայաստանն իբրև գործոն իր շահերը միշտ տեսել է ռուսական պետականության շահերի հետ համահունչ, որոնք համընկնում են նաև հեռանկարային կտրվածքով։ 

«Մինդեռ «Մեծ Թուրանի» գաղափարը ենթադրում է, որ մենք այստեղ չենք լինելու, որ այդ ամբողջ ագրեսիվ ներուժը նաև գալու- բախվելու է Ռուսաստանին։ Այդ բախումը շատ խելամտորեն ուղղորդվում է մեկ այլ աշխարհաքաղաքական մրցակցի` Մեծ Բրիտանիայի կողմից, ընդ որում` շատ գեղեցիկ քողարկված։ Անհնար է, որ ռուսական քաղաքական վերնախավը չտեսնի «Մեծ Թուրանի» ամբողջ կոնտեքստը»,– նշեց ռազմական փորձագետը։

Ջամալյանի խոսքով` այսօր Ռուսաստանում պետականակենտրոն իշխանություն է, որն իր շահերը շատ հստակ ձևակերպում է ու հետևողականորեն պաշտպանում է, տեսնում է այն սպառնալիքները, որոնք կարող են գալ «Մեծ Թուրան» կոչվող ծրագրից։ Ըստ նրա` Հայաստանում, ցավոք սրտի, բերվել է այնպիսի իշխանություն, որն ընդհանուր որևէ բան չունի հայկական շահերի հետ, և ուղղակի ստեղծված իրավիճակում արվում են հայտարարություններ, որոնք ըստ էության ամբողջ գործընթացի խորքը չեն արտահայտում, այլ միտված են մի ընդհանուր ֆոն ստեղծելուն, կայուն հարաբերությունների ինչ–որ ընթացք ապահովելուն։

Ջամալյանի հավաստմամբ` շատ հստակ է, որ կա ագրեսիվ թուրքական գործոն, որը խրախուսվում է անգլոսաքսոնական աշխարհի կողմից` ուղղված Ռուսաստանի դեմ, և այդ ճանապարհին կանգնած ենք մենք, սակայն Հայաստանի ներկա իշխանությունը սպասարկում է բրիտանաթուրքական սցենարը։ Փորձագետի համոզմամբ` Հայաստանն աշխարհաքաղաքական մարտահրավերներին կկարողանա դիմակայել միայն Ռուսաստանի հետ ձեռք-ձեռքի տված։ 

Թուրքիան մտադրություն չունի «Մեծ Թուրան» ստեղծել. Լավրով

Ըստ թեմայի

Իրանի հետ հարաբերությունների ամենահետաքրքիր շրջափուլն ու Թուրքիայի խորամանկ քայլը
«Թուրանական միջանցք» Հայաստանով. ռիսկեր ու վտանգներ Երևանի ու Թեհրանի համար
«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Դավիթ Ջամալյան

Գլխավոր թեմաներ