21:56 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03

ԵԱՀԿ–ի անատամ քաղաքականությունն ու Արցախի հարցը. ինչու է Լինդեն տարածաշրջան եկել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
10310

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի` Ադրբեջան և Հայաստան կատարած այցի արդյունքներին։ 

Կարապետյան. «Գերիների վերադարձի հարցում ԵԱՀԿ գործող նախագահը գործուն որևէ դերակատարում չունեցավ»

Աննա Կարապետյանի դիտարկմամբ` Անն Լինդեի այցը խնդիր ուներ բարձրացնելու ԵԱՀԿ–ի հեղինակությունը և միաժամանակ հասկանալու, թե արդեն հետպատերազմյան իրողությունների պարագայում կազմակերպությունն ընդհանուր առմամբ և Մինսկի խմբի համանախագահությունն ավելի նեղ առումով, ինչ դերակատարում կարող են ունենալ կամ որ հարցերին կարող են անդրադառնալ։

«Բայց եթե ընդհանուր գնահատական տանք այցին, ապա պետք է արձանագրել, որ այն իրականում որևէ կերպ դրականորեն չազդեց ԵԱՀԿ–ի իմիջի վրա, ընդհակառակը` միայն ցույց տվեց, որ այդ կազմակերպությունն ըստ էության անատամ, թույլ դիրքերից է հանդես գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, ինչը նորություն չէ, եթե դիտարկենք ԵԱՀԿ–ի գործունեությունն այդ հարցում վերջին տարիների կտրվածքով»,– նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրենը։

Կարապետյանի կարծիքով` կառույցի թույլ գործունեության օրինակները բազմաթիվ են, ինչի արդյունքում նախ Ադրբեջանը դուրս մղեց գրասենյակը երկրից, այնուհետև ԵԱՀԿ–ի գրասենյակը փակվեց Երևանում, իսկ վերջին արցախյան պատերազմի ընթացքում ԵԱՀԿ–ն ընդհանրապես զերծ մնաց հասցեական գնահատականներից և այսօր էլ, ըստ Կարապետյանի, այդ ձեռագիրը շարունակվում է։   

«Նույն գերիների վերադարձի հարցում գործող նախագահը գործուն որևէ դերակատարում չունեցավ, նույնիսկ չկարողացավ մի քանիսի վերադարձի հարցը լուծել, անգամ խուսափեց «գերի» եզրույթն օգտագործելուց, այլ սահմանափակվեց հումանիտար իրավունքի վրա հղում կատարելով»,–նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրենը։

Կարապետյանի պնդմամբ` նույն գործելակերպը երևաց նաև այն առումով, որ կազմակերպության նախագահը չայցելեց Արցախ և տուրք տվեց կեղծ բալանսավորման քաղաքականությանը` Բաքվում հանդիպելով Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, այսինքն` ԵԱՀԿ–ն, ըստ Կարապետյանի, հերթական անգամ ցույց տվեց, որ չի կարողանալու գործուն և լուրջ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, եթե դիվանագիտական ձևակերպումների քողի ներքո շարունակի նման գործելակերպը։   

«ՀՀ-ն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը». նախագահն ընդունել է Անն Լինդեին

Ըստ թեմայի

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Արցախի հարցը
ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանից կժամանի ՀՀ. Այվազյանի հետ հանդիպումը կկայանա մարտի 16-ին
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան․ քննարկվելու է ԼՂ հակամարտությունը
ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Հայաստան, ԵԱՀԿ, Անն Լինդե

Գլխավոր թեմաներ