14:58 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56

Գալիք ընտրությունները չեն կարող անցնել առանց ատելության մթնոլորտի. Դանիելյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կընթանան հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններն ու քարոզարշավը, եթե Հայաստանում պահպանվի ռազմական դրությունը։

Դանիելյան. «Հետընտրական գործընթացները տեղի կունեն արդեն ոչ ռազմական դրության պայմաններում»

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` եթե ընտրություններ լինեն, ապա ռազմական դրությունը կչեղարկվի։ Նա վկայակոչեց խորհրդարանական խմբակցություններից մեկի ղեկավարի ակնարկը, որ ունեն նման պայմանավորվածություն։

«Ռազմական դրության պայմաններում իսկապես ընտրություններ չեն կարող լինել, իսկ եթե այն չեղարկվի, ապա հետընտրական գործընթացները տեղի կունենան արդեն ոչ ռազմական դրության պայմաններում»,– նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում սև տեխնոլոգիաների կիրառման հավանականությանը` Դանիելյանն ընդգծեց, որ անհնար է քարոզարշավն անցնի առանց դրանց, քանի որ ընտրություններին մասնակցելու է իշխող «Իմ քայլը» դաշինքը, որն ունի միայն մեկ թեզ` «սև–սպիտակ, նախկին թալանչիներ, որոնք մեղավոր են ամեն ինչում, ուստի լուծումը նրանց պատժելն է», հետևաբար նրանց նկատմամբ պետք է ատելություն քարոզվի։

«Եթե հանենք այս թեզը, ոչինչ չի մնա։ Կան նաև այլ կուսակցություններ, որոնց հիմնական թեզը վերաբերում է «դավաճանին, հողատուին», և եթե այդ թեզը նույնպես հանենք, այդտեղ էլ ոչինչ չի մնա։ Կարծում եմ, որ գալիք ընտրություններն առանց ատելության մթնոլորտի պարզապես չեն կարող անցնել»,– ընդգծեց քաղաքագետը։

Դանիելյանի խոսքով` եվրոպական որոշ երկրներում եղել են դեպքեր, երբ ընտրություններն անցկացվել են նաև կորոնավիրուսի պայմաններում, և գտել են ինչ–որ լուծումներ, հետևաբար Հայաստանում քարոզարշավը նույնպես կարող է անցնել առանց մեծ հավաքների, առավել ևս որ կան համացանցային տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք լրացնում են այդ բացը։

Քաղաքագետի կարծիքով` քաղաքական համակարգը Հայաստանում փլուզված է, և հենց այդ պատճառով էր ընդդիմությունը պահանջում է ընտրություններն անցկացնել մեկ տարի հետո, սակայն իշխանությունն այդ տարբերակին չի գնում։

Ըստ Դանիելյանի` մենք չունենք կայացած քաղաքական դաշտ, պետության առջև ծառացել են հարցեր, որոնց պատասխանները ոչ մի կուսակցություն չի կարողանում տալ ու չի առաջարկում համարժեք ծրագրային լուծումներ։ Այդուհանդերձ քաղաքագետը չբացառեց և այն տարբերակը, որ այս ամենը ֆարս է, որ հունիսին կարող են չլինել արտահերթ ընտրություններ, և գուցե խորհրդարանում ձևավորվի նոր կառավարություն իշխող ուժի կողմից։

Հիշեցնենք` մարտի 18–ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամռանը` սույն թվականի հունիսի 20-ին, Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ԱԺ արտահերթ ընտրություններ։

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: 

Ըստ թեմայի

Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
Կարևոր է, որ նախընտրական փուլում գոտկատեղից ներքև հարվածները բացառենք. Միքայել Մելքումյան
Կան խաղի կանոններ, դրանցով պետք է բոլորս նախապատրաստվենք ընտրություններին. Էդմոն Մարուքյան
թեգերը:
Ընտրություններ, Ստեփան Դանիելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ