17:11 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01

Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

«Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Գոռ Մադոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին և դրան ընդառաջ «Հայրենիքի փրկության շարժման» հետագա մարտավարությանը։

Մադոյան. «Արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին խոսելն այս պահին ճիշտ չէ»

Գոռ Մադոյանի դիտարկմամբ` քանի որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր մեծ խաղացողները որոշել են մասնակցել գալիք ընտրություններին, և եթե ինչ–որ ֆորսմաժոր չլինի, ու փողոցում չտեսնենք ընտրությունների դեմ արտահայտվող 300–ից 400 հազար մարդ, ապա այլ տարբերակ, քան այդ ընտրություններն են, մենք չենք տեսնի։

«Մանավանդ որ Հայրենիքի փրկության շարժման առանցքային կուսակցությունները` ԲՀԿ–ն ու «Հայրենիքը», նույնպես հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, իսկ ՀՅԴ–ն դեռ վերջնականապես չի մերժել և գուցե հետագայում նույնպես կհայտարարի, որ մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին»,– Sputnik Արմենիային ասաց վերլուծաբանը։

Մադոյանի կարծիքով` անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի ընտրություններին, քանզի վերջին ամիսներին ակնհայտ դարձավ, որ չունեցան իրենց օրակարգին հարիր, համահունչ հանրային աջակցություն, չկարողացան հասնել իշխանափոխության և Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորմանը։

«Ընդդիմադիր հարթակից պայքարի մարտավարությունը փոխելուն ուղղված հայտարարությունները նախընտրական մրցավազքի տրամաբանության համատեքստում են դիտվում։ Չեմ կարծում, թե արմատական տարբերություն կա փողոցային ակցիաների ու նախընտրական քարոզարշավի մեջ, մեկը մյուսին չի հակասում, նույնիսկ կարող են փոխլրացնել։ Եթե ընդդիմադիրները կարողանան իրենց ակցիաների միջոցով համակիրներ ձեռք բերել, կարող են ինչ–որ փուլից հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին»,– նշեց վերլուծաբանը։

Մադոյանը հիշեցրեց ՀԱԿ–ի օրինակը, երբ քաղաքական այդ ուժն ակցիաներ էր իրականացնում Ազատության հրապարակում, բայց ի վերջո նույնպես գնաց ընտրությունների, շղթան ավարտվեց ընտրություններով, որի արդյունքում մանդատները վերցրին ու մտան խորհրդարան։

Վերլուծաբանի համոզմամբ` եթե հարցին մոտենանք քաղաքական գործընթացների վրա ներազդելու տեսանկյունից, ապա այդ առումով Հայրենիքի փրկության շարժումն արդեն սպառել է իրեն, և շարժման ներսում էլ այդքան հարթ չէր իրավիճակը, որովհետև հարցեր էին առաջացել ԲՀԿ–ի և այլ քաղաքական ուժերի վերաբերյալ, իսկ համակիրների շրջանում ավելանում էր հիասթափվածների թվաքանակը։ Մադոյանի խոսքով`բոլորի մեջ միայն Վազգեն Մանուկյանը չի համակերպվել իրավիճակի հետ, ուստի շարունակում է հանդես գալ արմատական հայտարարություններով։

Հիշեցնենք` մարտի 18–ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամռանը` սույն թվականի հունիսի 20-ին, Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: 

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը

Ըստ թեմայի

Կարևոր է, որ նախընտրական փուլում գոտկատեղից ներքև հարվածները բացառենք. Միքայել Մելքումյան
Կան խաղի կանոններ, դրանցով պետք է բոլորս նախապատրաստվենք ընտրություններին. Էդմոն Մարուքյան
Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Ընտրություններ

Գլխավոր թեմաներ