00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինքնուրույնության առկայծումներ. ի՞նչ է իրականում կատարվում Փաշինյանի և դատավորների միջև

© Sputnik / Asatur YesayantsТигран Атанесян
Тигран Атанесян - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Բաժանորդագրվել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին շրջանում գործադիր իշխանության ու դատարանների միջև առկա փոխհարաբերություններին։ 
Աթանեսյան. «Դատական համակարգում կան ոչ այնքան անկախության, որքան ինքնուրույնության առկայծումներ»

Տիգրան Աթանեսյանի դիտարկմամբ` դատական համակարգը դեռ ամբողջությամբ չի գտնվում իշխանության վերահսկողության տակ և կան ոչ այնքան անկախության, որքան ինքնուրույնության առկայծումներ, որոնք ոչ թե համակարգային բնույթ են կրում, այլ վերաբերում են առանձին դատավորներին, ովքեր չեն ցանկանում հայտնվել կամակատարի դերում։

«Դա դուր չի գալիս իշխանություններին, հետևաբար կփորձեն ինչ–որ գործողություններ ձեռնարկել դրա դեմ, ինչի ականատեսն ենք լինում վերջին շրջանում։ Այդ դատավորները դեռևս պահպանում են իրենց դիրքերը, և ես շատ ուրախ կլինեմ, եթե այդպես էլ շարունակվի»,– նշեց փաստաբանը։  

Անդրադառնալով այն հարցին, որ դատարանները շատ հաճախ կայացնում են ոչ իշխանահաճո որոշումներ, Աթանեսյանը նախընտրեց «իշխանահաճո» եզրույթը չօգտագործել և ընդգծեց, թե այնպես չէ, որ դատարանները պայքարում են իշխանության դեմ, պարզապես այդ քրեական գործերն ակնհայտորեն այնքան ապօրինի են, այնքան խայտառակ վիճակում են, որ դատարանների որոշ դատավորներ կայացնում են նորմալ ակտեր։

Премьер-министр Никол Пашинян общается с жителями села Неркин Базмаберд во время рабочего визита в Арагацотнскую область (20 марта 2021). Неркин Базмаберд - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են` Հայաստանում արյուն հեղվի. Նիկոլ Փաշինյան

«Իսկ այն, որ իշխանությունը լծված է հիմար ռեպրեսիաների, ընդդիմախոսներին հետապնդելուն, դա ակնհայտ է, ցանկացած ողջամիտ մարդ դա հասկանում է»,– նշեց փաստաբանը։

Աթանեսյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ օրենսդրական փոփոխություններից հետո ավելի լայն լիազորություններ ստացած ԲԴԽ–ն իշխանության կողմից արդյոք չի՞ օգտագործվի որպես գործիք դատարաններին վերահսկողության տակ պահելու համար։

Ըստ նրա` ամեն ինչ կախված կլինի մարդկանցից, ովքեր կընդգրկվեն ԲԴԽ–ի կազմում, հետևաբար, եթե լինեն նորմալ մարդիկ, նման երևույթը կլինի անթույլատրելի, իսկ եթե, ըստ Աթանեսյանի, լինեն իշխանության կամակատարը, ինչպես վերջին երկու թեկնածուները, ապա տեղի կունենա հակառակը, նույնիսկ առանց լիազորությունների ընդլայնման։   

ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնվեցին․ խորհրդարանն ընդունեց օրինագիծը

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում դժգոհել է դատավորների աշխատանքից։ Փաշինյանն ասել է, որ որոշ դատավորներ խրախուսում են նույնիսկ սպանությունների կոչերը։ 

Քաղաքացու դիմումը կարող է դատավորին պատժելու առիթ դառնալ. ԲԴԽ–ին լիազորություն են տալիս

Լրահոս
0