16:53 14 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06

Պանթուրքիստական ծրագրերի թիրախը Ռուսաստանն է. Բաբայանը` Թուրքիայի նպատակների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
50510

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռուս–թուրքական հարաբերություններին և այն հարցին, որ այդ երկրները տարբեր տարածաշրջաններում գնում են ռազմական դիմակայության` հիբրիդային պատերազմի տեսքով։

Բաբայան. «Ռուս խաղաղպահների ներկայությունը խաղաղության և կայունության կարևորագույն գրավականն է»

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ`  նկատելի են ոչ միայն հիբրիդային պատերազմի դրսևորումներ, այլև դասական բախումներ, որովհետև ահաբեկիչների հետ մեկտեղ Թուրքիան ունի ակտիվ ապակայունացնող դերակատարություն և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Միջերկրական ծովի արևելյան շրջաններում։

«Թուրքիայի դերակատարությունը երևում է նաև Բալկաններում, իսկ վերջին ժամանակաշրջանում առանձնակի թատերաբեմ է դարձել Անդրկովկասը։ Այստեղ պետք է քաղաքականությունը բաժանենք երկու մասի. մեկը` ֆորմալ դիվանագիտական կապերն են, որոնց համատեքստում Թուրքիան ունի դիվանագիտական պայքարի հարուստ փորձ և ըստ այդմ փորձում է հակամարտությունները պաշտոնապես կոծկել, քողարկել։ Մյուս հարթությունում Թուրքիայի շահերը բախվում են և՛ Ռուսաստանի, և՛  Իրանի շահերին, երբեմն հակասում են նաև ԱՄՆ–ի ու եվրոպական տարբեր երկրների և Չինաստանի շահերին»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Բաբայանի կարծիքով`  Թուրքիան իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվում է ընդհանրապես քաղաքակիրթ մարդկության շահերին։

Ըստ նրա` ռուս խաղաղապահների առկայությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորագույն գրավականներից է, մինչդեռ Թուրքիան իր քաղաքականությամբ փորձում է խարխլել այդ կայունությունն ու խաղաղությունը. բոլորը տեսան, թե 44-օրյա պատերազմում ինչպիսի դերակատարություն ունեցավ հատկապես Թուրքիան։ 

«Շատ բարդ գործողություն է». Շոյգուն` Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ գործակցելու մասին

ԱՀ արտգործնախարարի հավաստմամբ` Արցախի լինելիությունն ինքնին թույլ չի տալիս, որպեսզի Թուրքիան իր հանցավոր քաղաքականությունն իրականացնի և մարմնավորի հեռուն գնացող պանթուրքիստական ծրագրերը։ Ըստ նրա` Ռուսաստանը պարտավոր է կանխել պանթուրքիստական ծրագրերը, քանզի կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ նաև Ռուսաստանի համար, որովհետև պանթուրքիստական ծրագրերի իրականացման պարագայում առաջնային թիրախը լինելու է հենց Ռուսաստանը։     

Ըստ թեմայի

Թուրքերի թափանցիկ ակնարկները. ո՞ւմ դեմ են պատրաստվում օգտագործել «Մեծ թուրանի» բանակը
Եվրոպացիները ոչ մի կերպ չեն ուզում Թուրքիայի հետ հարաբերություններում վատամարդ դառնալ
«Դրսում դեղորայք փնտրելու կարիք չկա». Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից
թեգերը:
պանթուրքիզմ, Թուրքիա, Ռուսաստան, Դավիթ Բաբայան, Արցախ

Գլխավոր թեմաներ