01:05 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97

2020 թվականին ՀՀ–ում ներդրումներ չեն եղել, ավելին` եղել է գումարների արտահոսք. տնտեսագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ներդրումների հետ կապված իրավիճակին։ 

Խաչատրյան. «2020 թվականին ՀՀ–ում ներդրումներ չեն եղել, ավելին` եղել է գումարների արտահոսք»

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ` նկատելի է, որ Հայաստանում ներդրումների հետ կապված կան խոչընդոտներ, որոնք առկա էին նաև 2019 և 2020 թվականներին: Խոչընդոտներն, ըստ նրա, բացի օբյեկտիվ պատճառներից (շրջափակում, պատերազմական վիճակ), պատճառաբանվում են նաև սուբյեկտիվ պատճառներով, որոնք հիմնականում վարչական և օրենսդրական բնույթի են և ներդրողներին չեն շահագրգռում Հայաստանում ներդրումներ անել։ 

«Այս ամսվա վերջին կամ եկող ամսվա սկզբին կհրապարակվեն հունվարից մինչ մարտն ընկած ժամանակահատվածի կտրվածքով ներդրումային տվյալները, կունենանք 2020 թվականի պատկերը և կհամոզվենք, որ ըստ էության ներդրումներ չեն եղել և հակառակը` այստեղից եղել է որոշ գումարների արտահոսք։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարևորագույն խոչընդոտներից մեկը վարչական բնույթի է»,– նշեց տնտեսագետը։

Խաչատրյանի համոզմամբ` ներդրողը Հայաստանի պետական մարմիններում խաչընդոտների չպետք է հանդիպի և հստակ ժամկետներում պետք է իմանա, թե իր առաջարկած ծրագրերն ինչ ճանապարհ են անցնելու, երբ են իրականություն դառնալու։ Ըստ տնտեսագետի` մինչ ոմանց կողմից ներդրում կատարելու ցանկություն ցուցաբերելը, պետությունն իր հերթիրն պետք է կարողանա ապագա ներդրողներին ներկայացնել, թե ինչ պայմաններ կան Հայաստանի հանրապետությունում և ինչով կարելի է նրանց շահագրգռել։

Տնտեսագետը վկայակոչեց նախորդ տարվա դեկտեմբերին կայացած քննարկումը, որի թեման Երևանում ներդրումային 129 միլիոն դոլարի փաթեթն էր, սակայն տարբեր կաբինետներում գտնվելու պատճառով այն ընթացք չստացավ։

Ըստ նրա` խոսքն առնչվում է տեղական ներդրողներին, որոնց պարագայում առաջացել էին նորմատիվային խոչընդոտներ և քաղաքային իշխանության համապատասխան կառույցներն իրենց հերթին ստեղծել էին որոշակի խոչընդոտներ։ 

«Եթե ներդրումներն իրականացվեին, ժամանակային առումով կունենայինք բոլորովին այլ պատկեր։ Այդտեղ խոսք էր գնում նաև ներդրումային գրասենյակի մասին։ Հասկանում եմ, որ կա նման մարմին ունենալու ցանկություն, որը կհամակարգի բոլոր գործառույթները, սակայն ցանկացած նման պետական կառույց ստեղծելու պարագայում ինձ անհանգստացնում է այն, որ բարի, լավ նպատակով ստեղծված մարմինն այնուամենայնիվ խոչընդոտ կամ արգելք չդառնա, որովհետև սովորաբար այդպես է լինում։ Ուստի, չինովնիկների հետ գործ ունենալու դեպքում միշտ պետք է հաշվի առնել այդ հանգամանքը»,– նշեց տնտեսագետը։

Ներդրումներ չկան. ո՞ր ոլորտները կարող են թռիչքաձև զարգացում ապահովել

Խաչատրյանի գնահատմամբ` ամենակարևորը խաղի կանոններն են, որոնք պետք է հայտնի լինեն նախապես, պահպանվեն ու չխախտվեն։ Ըստ նրա`մենք այսպես թե այնպես գտնվում ենք ռիսկային գոտում, ինչն արձանագրված է նաև միջազգային անդրադարձերում ու վերլուծություններում, ու թեև վերջին տարիներին տարբեր ինդեքսներում մեր դիրքերը բարելավվել են` հաշվի առնելով հատկապես կոռուպցիայի նվազումը, տնտեսական առումով ավելի ազատ գործելու և մրցակցություն ստեղծելու հնարավորությունը, բայցևայնպես, պատերազմից հետո ֆոնը մնում է ռիսկային։ 

Տնտեսագետը վկայակոչեց ևս մեկ կարևոր հանգամանք, որն առնչվում է քաղաքական իրավիճակի անմիջական ազդեցությանը, քանզի քաղաքական ցանկացած հայտարարություն կամ իրավիճակ ինքնին ռիսկային է և պատերազմից հետո օբյեկտիվ պատճառներից ելնելով` իրավիճակն, ըստ Խաչատրյանի, շարունակվում է։     

Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին

Ըստ թեմայի

Ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի առջև կբացի նոր հնարավորություններ. Խաչատրյան
Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա
Արցախի տնտեսության ազդեցությունը ՀՀ–ի վրա էական էր, հիմա դա չունենք. Վահագն Խաչատրյան
թեգերը:
Հայաստան, Ներդրում, տնտեսություն, Վահագն Խաչատրյան

Գլխավոր թեմաներ