09:54 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86

ՀՀԿ–ն կմասնակցի՞ ընտրություններին. Շարմազանովը` կուսակցության դիրքորոշման մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
223 0 0

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցին և ՀՀԿ–ի գործունեությանը։

Շարմազանով. «Վերջին երեք տարիների պայքարը ցույց տվեց, որ մեր կուսակցությունը լուրջ խաղացող է»

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ` երբ ԿԸՀ–ն պաշտոնապես հայտարարի ընտրությունների օրը, այդ ժամանակ Հանրապետական կուսակցությունը կքննարկի հարցն ու կարտահայտի իր կարծիքը։ Ըստ նրա` հանրապետականները տրամադրված են ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքի սահմաններում օր առաջ հեռանա, ՀՀԿ–ի օրակարգում կա այդ հստակ ձևակերպված հարցը, իսկ թե դա կլինի ընտրությունների միջոցով, թե առանց ընտրությունների, ժամանակը ցույց կտա։

«Ընտրությունների մասին քննարկումներ անցկացնելն ու գնահատականներ տալը վաղաժամ է, քանի դեռ ԿԸՀ–ն պաշտոնապես չի հայտարարել ընտրությունների օրը։ Կասկածներ ունեմ, որ կարող են ընտրություններ չանցկացնել։ Այս երեք տարվա մեջ եղե՞լ է մի դեպք, երբ Փաշինյանը հետևողականորեն մի բան ասի ու հետո չհերքի։ Նա մի անգամ էլ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների օրակարգ կա, բայց հետո ասաց, որ հասարակությունը նման պահանջ չունի։ Մի անգամ էլ հայտարարեց սահմանադրական բարեփոխումների օրակարգի մասին, նույնիսկ «Այո»–ի քարոզարշավ էր անում, բայց կեսից հասկացավ, որ վիճակը լավ չէ, ու կորոնովիրուսի պատրվակով հայտարարեց, թե հանրաքվե չի լինելու։ Այսինքն` գործ ունենք մի մարդու հետ, որն առավոտյան մի բան է ասում, իսկ երեկոյան` մեկ այլ բան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։

Շարմազանովը վստահեցրեց` ՀՀԿ–ն այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է, արտախորհրդարանական ամենամեծ ուժը, որը նույնիսկ 2018 թվականի ատելության ընտրությունների ժամանակ շուրջ 60 հազար ձայն հավաքեց։ Ըստ նրա` Հայաստանում այլևս չկա մի մարդ, որ չգիտակցի, որ Հանրապետական կուսակցությունն ունի թե՛ լուրջ տարածքային կառույցներ, թե՛ մարդկային ռեսուրս, թե՛ գաղափարախոսություն։

«Մեր կուսակցությունը լուրջ խաղացող է, և սա ակնհայտ է։ Այս երեք տարիների պայքարը նաև դա ցույց տվեց։ Մենք այս կապիտուլյանտի դեմ պայքարի առաջամարտիկներն ենք եղել ու կանք մեր գործընկերների հետ։ 2018 թվականի մայիսի 8-ից սկսած`առանց հովհարային անջատումների պայքարել ենք և շարունակելու ենք պայքարել։ Ինչպես արդեն ասվել է, չենք լքելու ազգային պետության վերականգնման համար պայքարի խրամատը»,– նշեց ԱԺ նախկին փոխնախագահը։

Շարմազանովի կարծիքով` ձեռքի հետ, ոտքի վրա ուզում են Ընտրական օրենսգիրք փոխել ու մեկ շաբաթ հետո գնալ ընտրությունների։ Ըստ նրա` այդ հարցը պետք է լուծեն խորհրդարանական ուժերը, իսկ ՀՀԿ–ն ժամանակին քվեարկել է գործող օրենսգրքի օգտին։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամի խոսքով` Հայրենիքի փրկության շարժման օրակարգում դեռ ոչինչ չի փոխվել, շարժումը հայտարարել է, որ պայքարն ավելի մեծ ուժով շարունակելու է նաև մարզերում, ուստի դա պետք է ընդունվի ի գիտություն։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ 

Ըստ թեմայի

Խաչատուր Սուքիասյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին
«Ընտրությունների թեման հասարակության ուշադրությունը շեղող կեղծ խայծ է». Արթուր Խաչատրյան  
ԲՀԿ–ի համար միևնույնն է` Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի, թե ոչ. Տոնոյան
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, Հայաստան

Գլխավոր թեմաներ