09:13 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86

«Հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ». ինչո՞ւ է ԲՀԿ–ն մարզային այցեր անցկացնում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
79 0 0

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է, որ իրենց մարզային այցերը նախընտրական չեն, դրանք միշտ են եղել։

Էնֆիաջյան. «Այս օրերին մեր մարզային այցերը նախընտրական չեն, դրանք եղել են միշտ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդիպումներ է անցկացնում մարզերի բնակիչների հետ, բայց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խնդրեց այդ այցերը չկապել ընտրությունների հետ։

«Հրապարակ» թերթն այսօրվա համարում գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի ցուցումով այսօրվանից ԲՀԿ–ականները, խմբերի բաժանված, մարզային այցելություններ են իրականացնելու։ Ըստ պարբերականի` գրաֆիկը հագեցած է, քանի որ ամեն օր այց է նախատեսված և դրանց արդյունքում ամփոփ տեղեկատվություն է փոխանցվելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Էնֆիաջյանի խոսքով` եթե խոսքը ԲՀԿ տարածքային կառույցների, իրենց կուսակից ընկերների հետ հանդիպումների մասին է, ապա դա եղել է բոլոր ժամանակահատվածներում, ինչը կարելի է տեսնել լրահոսում և սոցիալական ցանցերում։ Ըստ նրա`«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քաղխորհրդի ներկայացուցիչները մշտապես են կապի մեջ եղել տարածքային և սկզբնական կազմակերպության ներկայացուցիչների հետ։

«Այս պահի դրությամբ Հայաստանում նախընտրական ժամանակահատված չէ, և մենք քաջ հասկանում ենք, որ առաջիկայում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված նմանատիպ վերլուծություններ են հնչում, բայց կրկնում եմ, որ ԲՀԿ–ի մասով հանդիպումներն ու այցերը եղել են մշտապես»,– ասաց ԱԺ փոխնախագահը։

Ըստ Էնֆիաջյանի` հանդիպումների ժամանակ իրենք ամփոփում են կուսակցության կատարած աշխատանքները և ծրագրերը, իրականացնում են այցեր գրաֆիկի համաձայն, որոնց շրջանակներում մարդկանց հետ քննարկում են ներկա և հետագա անելիքները։

«Այն հիասթափությունը, որ կա Հայաստանի հանրապետության ողջ տարածքում, ակնառու է։ Գաղտնիք չէ, որ նաև տնտեսական ճգնաժամային հետևանքներն ենք ամփոփում, ճգնաժամ, որն անմիջականորեն ազդում է շարքային քաղաքացու վրա։ Օրինակ` ձեթն այսօր թանկացել է 46,5 տոկոսով, շաքարավազը 36,7 տոկոսով, միրգը, բանջարեղենը, ալյուրը, դեղորայքը, ամեն ինչ թանկացել է, հետևաբար համատարած դժգոհություն է նաև այդ հարցերի հետ կապված»,– ասաց ԱԺ փոխնախագահը։

Էնֆիաջյանի դիտարկմամբ` առաջնային է երկրում ստեղծված իրավիճակը, Հայաստանի անվտանգության հարցը, մտահոգիչ է անիշխանության մթնոլորտը, անգործունակների ու միջակության համատարած իրականությունը, մարդիկ ակնկալում են, որ իսկապես լինեն բեկումնային փոփոխություններ, և ոչ միայն կուսակից ընկերներն ու համակիրները, այլև մյուս քաղաքացիները բավականին մեծ հույսեր են կապում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ուստի փոփոխությունները, ըստ նրա, իսկապես պետք է տեղի ունենան օր առաջ, որ ստեղծված իրավիճակում հնարավոր լինի բեկում մտցնել։

ԱԺ փոխնախագահի խոսքով`վերջին շրջանում հատկապես Սյունիքի մարզի բնակիչները ցանկացել են հանդիպել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ, որպեսզի հանդիպումներին ներկա լինեն ԲՀԿ քաղաքական թիմի անդամները։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։ 

Ըստ թեմայի

Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլի» նախընտրական շտաբը. Արսեն Թորոսյանը որոշ փակագծեր բացեց
«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին
Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում
թեգերը:
Վահե Էնֆիաջյան, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ