20:17 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90

Սարգսյան-Փաշինյան քաղաքական առևտուրը քննարկումների փուլում է. քաղտեխնոլոգ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
177 0 0

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ մասին հայտարարությանը։

«Սարգսյան-Փաշինյան քաղաքական առևտուրը քննարկումների փուլում է». քաղտեխնոլոգ

Մամուլում տարածված տեղեկությունները, թե հանրապետության նախագահին վարչապետն է ստիպում ինչ-որ գործողություններ անել, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ սպասվող արտահերթ ընտրություններում Արմեն Սարգսյանն էլ իր քաղաքական շահն ու պլաններն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Նախագահն իր ծրագրերն ունի, իսկ դրանց իրականացման ժամանակ նրա գործողությունները որոշ կետերով համընկնում են վարչապետի գործողությունների հետ, որոշ կետերով չեն համընկնում»,- ասաց նա։

Բադալյանի խոսքով` Սարգսյանն այս փուլում պաշտոնական լիազորությունները կօգտագործի իր համակրած քաղաքական ուժին գալիք խորհրդարանում համապատասխան տեղերով ապահովելու համար։ 

«Ենթադրում եմ, որ  վարչապետի հետ այդ քաղաքական առևտուրը դեռևս քննարկումների փուլում է։ Հավանաբար, Փաշինյանը դրան կհամաձայնի»,- նշեց Բադալյանը։

Հենց այս համընկնումների համատեքստում էլ, ըստ քաղտեխնոլոգի, նախագահը, ստանալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի որոշումը, կա՛մ կստորագրի այն, կա՛մ ընտրությունների անցկացման գործընթացն իրավունքի ուժով կմտնի ուժի մեջ։

Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում նշել էր, որ ընտրությունների օրվա վերաբերյալ վերջնական որոշումը ինքը դեռ պետք է ստորագրի և չի բացառվում, որ այն ուղարկի Սահմանադրական դատարան։

Ըստ թեմայի

«Կտրականապես դեմ եմ ընտրություններին». Վազգեն Մանուկյանը պնդում է` կխայտառակվենք
Իշխանությունները կարող են խաբել և ընտրություններ չնշանակել. Իշխան Սաղաթելյան
Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան չի տալու. Մանուկյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ