22:07 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90

«Չինական մոդելն» ու աղքատության աճող տեմպը. Հայաստանում ո՞ր դեպքում կնվազի աղքատների թիվը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերին և «չինական մոդելի» արդյունավետությանը։

«Չինական մոդելն» ու աղքատության աճող թվերը. ո՞ր դեպքում Հայաստանում աղքատների թիվը կնվազի

Հայաստանում աղքատության կրճատմանն ուղղված ցանկացած ծրագիր դատապարտված է ձախողման, քանի դեռ չկա լրջագույն ցանկություն, հետևողականություն և կադրային քաղաքականություն։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով մեր երկրում աղքատության հաղթահարման ռազմավարությանն ու «չինական մոդելի» կիրառման հնարավորություններին։

«Չինաստանում մարդիկ, որոնք զբաղվում են տնտեսության կառավարման հարցերով, որոշակի «շկոլա» են անցնում, հետագիծ ունեն, ոչ թե պատահական Menu.am-ին բերում եք, էկոնոմիկայի նախարար նշանակում։ Ես դեմ չեմ, մարդը կայացած անձնավորություն է այդ ոլորտում, թողեք այդ մարդը իր հեղինակությունը վայելի` իր եկամուտը ստանա, ինչո՞ւ ենք արժեզրկում իրեն` բերելով պետական կառավարման համակարգ, որտեղ ինքը զրո փորձ ունի»,- ասաց նա։

Նրա խոսքով` շատ կարևոր են նաև ծրագրերը, դրանցում տեղ գտած շեշտադրումները, անգամ բառամթերքը։ Մանասերյանն, օրինակ, տարիներ շարունակ իշխանություններին հորդորել է աղքատության ցուցանիշների փոփոխությանն ուղված ծրագրերը որ թե «աղքատության հաղթահարման», այլ «կրճատման» ծրագրեր անվանել։ Որևէ արձագանք չի եղել։ Ասում է` նաև այդ անիրատեսական, ֆանտաստիկ վերնագրերն են աղքատության ցուցանիշի ավելացման պատճառ դարձել։ 

«Մեր երկրում իրականացվող բոլոր ծրագրերում որևէ հստակություն չի եղել։ Ի՞նչ է նշանակում աղքատության հաղթահարում։ Դա ոչ նորմալ, ոչ իրատեսական անվանում են դրել։ Որևէ երկիր աղքատությունը հաղթահարե՞լ է։ Ես այս հարցը ժամանակին ուղղել եմ իշխանություններին և պատասխան չեմ ստացել»,- նշեց Մանասերյանը։

Նշենք, որ ՀՀ-ում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը գործարկել է «Չինաստանի ձեռքբերումը աղքատության դեմ պայքարում» առցանց ցուցահանդեսը, որը միտված է հանրությանը ներկայացնելու աղքատությունն արմատախիլ անելու «չինական մոդելը»։

Չինաստանում աղքատության կրճատման նպատակով թիրախավորել են ծայրահեղ աղքատության մեջ գտնվող այն բնակիչներին, որոնք ցանկություն են ունեցել աշխատել։ Նրանց ներգրավել են տարբեր ծրագրերի մեջ, վարկեր տրամադրել, ինչի արդյունքում 8 տարվա ընթացքում 98,99 մլն գյուղացի ազատվել է աղքատությունից, ընդ որում, 832 նահանգ և 128 հազար գյուղ հեռացվել են աղքատների ցուցակից:

Կառավարությունը չի հրաժարվել աղքատությունը կրճատելու մտքից. Փաշինյանը հիշեցրեց իր խոստումը

Ըստ թեմայի

Տնտեսական իրողությունները վերանայելու` Կենտրոնական բանկի մոտեցումը տեղին է. Մանասերյան
Ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից. Թաթուլ Մանասերյանը «դեղատոմս» է առաջարկում
Ինչ դիրք ու ինչ պարտքեր ունի «ՌԱՆ ՕՅԼ»-ը. «Սիլ կոնցեռնի» գործարքի հետքերով
թեգերը:
Չինաստան, Հայաստան, աղքատություն, Թաթուլ Մանասերյան

Գլխավոր թեմաներ