20:50 15 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79

Որոնք են դրամի արժեզրկման պատճառները, և ինչպես կանխել հետագա անկումը. Ճզմաչյանի դիտարկումը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դրամի նկատմամբ արտարժույթի արժեքի աճին և ԿԲ–ի կողմից իրականացվող զսպիչ գործառություններին։

Ճզմաչյան. Եթե արտահանումը չկարգավորենք, ապա ԿԲ–ի գործիքակազմով աշխատանքները կլինեն ապարդյուն

Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ` դրամի արժեզրկման արհեստական պատճառները շատ մեծ չեն, թեև դրանք նույնպես առկա են։ Ըստ նրա` հիմնական պատճառն այն է, որ կտրուկ պակասել են արտասահմանից արտարժույթի մուտքերը հայկական շուկա, որն իր հերթին արտահանման ծավալների կրճատման հետևանք է։

«Դա ունի օբյեկտիվ պատճառներ, որոնց մեջ կարելի է առանձնացնել նախ համավարակը, այնուհետև պատերազմը, իսկ սուբյեկտիվ պատճառների մեջ, ինձ հասած տեղեկություններով, առանձնանում է այն, որ շատ դժվար պայմաններ են ստեղծվել  հիմնական արտահանողների համար։ Օրինակ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այդ առումով շատ վատ է աշխատում և կան բազմաթիվ բողոքներ, Սոթքը նույնպես ամբողջ ծավալով չի աշխատում, որովհետև հանքավայրից մեզ պրակտիկորեն մնացել է փոքր տոկոսը։ Նման վիճակում են հայտնվել նաև այլ ձեռնարկություններ»,– նշեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։

Ճզմաչյանի կարծիքով` վերոհիշյալ խնդիրների պատճառով դոլարային ներմուծում չկա, հետևաբար դրամի քանակն ավելանում է ու արտարժույթի նկատմամբ գրանցում կտրուկ արժեզրկում։ Ըստ նրա` Կենտրոնական բանկն իրոք ունի գործիքակազմ, որը կարող է ազդեցություն գործել, սակայն այդ ազդեցությունը կլինի ժամանակավոր, որովհետև եթե արտահանման գործընթացները չկարգավորենք, ապա համապատասխան գործիքակազմով տարվող աշխատանքները կլինեն ապարդյուն։ 

«ԿԲ–ն բնականաբար բանկերին կազմակերպել է արտարժույթի վաճառք և այս պահի դրությամբ արդեն մոտ 38 միլիոն 300 հազար դոլարի չափով գումար է վաճառել 537,36 միջին փոխարժեքով, ինչն իսկապես կարող է ժամանակավորապես թուլացնել դրամի արժեզրկումը։ Դա անկասկած քայլ է, բայց կրում է ժամանակավոր բնույթ»,– նշեց Ճզմաչյանը։

Անդրադառնալով ԿԲ–ի գործիքակազմում առկա այլ միջոցներին` Ճզմաչյանը խոսեց այսպես կոչված «ՌԵՊՈ» գործարքների մասին, որոնց համաձայն` ԿԲ–ն և կառավարությունը կարող են արժեթղթեր արտադրել և վաճառել բանկերին, ինչի արդյունքում, ինչպես ասում են մասնագետները, շուկայից դրամը կպակասի դոլարի նույն քանակի մնալու պարագայում, ինչն էլ կբերի մեր ազգային տարադրամի փոքր–ինչ արժևորման։ 

Պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների գրեթե 3 մլրդ դրամի վարկեր են ներվել. նախարար

Մյուս մեթոդն, ըստ Ճզմաչյանի, դրամային պահուսատվորման նորմատիվի խստացումն է, որն այժմ կազմում է 2 տոկոս, բայց եթե ցուցանիշը բարձրացվի մի քանի տոկոսով, ապա դա բավականին լուրջ գումար կարող է շուկայից դուրս քաշել` պակասեցնելով դրամի քանակը, սակայն տվյալ մեթոդը բավականին խիստ է ու կարող է իր հերթին հանգեցնել որոշակի դժվարությունների հենց շուկայում շրջանառության առումով։ Ըստ Ճզմաչյանի` կարող է կիրառվել նաև դոլարային պահուստավորման նորմատիվի մեղմացում, որն այժմ կազմում է 18 տոկոս և եթե այն ասենք նվազի երեք կետով, ապա շուկայում կավելանա դոլարի քանակը, ինչի շնորհիվ կարժևորվի դրամը։   

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն` ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Ըստ թեմայի

Գազի հնարավոր թանկացումը Կենտրոնական բանկի կանխատեսումներում դեռ չի հաշվարկվել
Տնտեսական իրողությունները վերանայելու` Կենտրոնական բանկի մոտեցումը տեղին է. Մանասերյան
Կենտրոնական բանկում կստեղծվի ՀՀ բոլոր բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), Սամվել Ճզմաչյան, Հայաստան, դոլար, դրամ

Գլխավոր թեմաներ