00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որևէ պայմանավորվածություն չկա. Զոհրաբյանն ավելի շատ հավատում է Մուրադովին, քան Քոչարյանին

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Процветающая Армения" Наира Зограбян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн
Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Բաժանորդագրվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գերիների` աղմուկ բարձրացրած թեմային։
«Թող Փաշինյանը «լայվ մտնի» և ասի` ի՞նչ պայմանավորվածություն է եղել և ո՞ւմ հետ». Զոհրաբյան

Եթե գերիների վերադարձի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն է եղել, ապա հենց հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է իր սիրած ոճով «լայվ մտնի» և ասի` ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, ում հետ է այն ձեռք բերվել, քանի ռազմագերի պետք է վերադառնար, և ինչն է խանգարել նրանց վերադարձին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հակադարձելով «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, թե ռազմագերիների վերադարձի հարցով նախապես ձեռք բերված պայմանավորվածություններն ինչ-ինչ պատճառներով խախտվել են։

«Ես ավելի շատ հակված եմ հավատալ ռուս խաղաղապահների ղեկավարին, որ երեկ որևէ ռազմագերու վերադարձի պայմանավորվածություն նախատեսված չի եղել։ Նրանք ստել են պատերազմի 44 օրը, նրանք ստել են ամեն օր և ստում են հիմա»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` սեփական սուտը քողարկելու համար իշխանությունը լղոզված հայտարարություն է տարածել և, հանրությանը մոլորեցնելով, փորձում է ծնողների ցասումն ուղղել դեպի Ռուսաստան։

Омбудсмен Армении Арман Татоян - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Գերիների անհապաղ վերադարձի հարցով Արման Թաթոյանը դիմել է ԵԽ–ի Նախարարների կոմիտե

«Այսքանից հետո այլ բան չի մնում, քան մտածել, որ այս ամենը ծրագրավորված անմարդկային դաժան բեմականացում է եղել ինչ-ինչ նպատակների համար, որի մանրամասները կիմանանք առաջիկայում»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք` երեկ լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

Դրանից հետո ռազմագերիների հարազատները միացան անհետ կորածների հարազատներին, որոնք հավաքվել էին ՊՆ–ի մոտ։ Նրանք այսօր ամբողջ օրը փակ էին պահում ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չէին տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան շենքից։ Օրվա ընթացքում Sputnik Արմենիան ֆիքսեց, որ որոշ աշխատակիցներ տարածքը լքում են ուղղաթիռով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» այն հարցին, թե ինչու Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարեցին ռազմագերիների վերադարձի մասին, պատասխանել է. «Դա կեղծիք ու սադրանք է, իրենց հարցրեք։ Նրանք մոլորության մեջ են գցել բնակչությանը։ Դա սովորական աշխատանքային այց էր»։

Մինչդեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է. պատճառները հայտնի չեն:

Լրահոս
0