01:37 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57

«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
51010

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Պարսից ծոցով, Իրանով և Ռուսաստանով դեպի Եվրոպա դուրս գալու այլընտրանքային ուղու մասին։

«Հյուսիս-հարավ» նոր տնտեսական միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան

«Հյուսիս-հարավ» տնտեսական նոր միջանցքը, որի կառուցման մասին մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց Իրանում Հնդկաստանի դեսպանը, կարող է Սուեզի ջրանցքի այլընտրանքային ուղին դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` նշելով, որ այդ այլընտրանքը ձեռնտու կլինի թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական առումով։

«Մոտ մեկ ամիս առաջ Հնդկաստանը հայտարարեց, որ «Հյուսիս-հարավ» նոր տնտեսական միջանցք է ուզում կառուցել, և այդտեղ Հայաստանը հատկանշական դեր է ունենալու»,- ասաց նա։

Բալասանյանի խոսքով` նոր «Հյուսիս-հարավը» հնարավորություն կտա Պարսից ծոցով, Իրանով, նաև Ռուսաստանով դուրս գալ դեպի Եվրոպա։ Եթե այն իսկապես կառուցվի, նաև Սուեզի ջրանցքի ծանրաբեռնվածությունը որոշ չափով կթեթևանա։

«Հնարավոր է`պայմանավորվածությունների արդյունքում Սուեզի ջրանցքի ծանրաբեռնվածությունը նաև միտումնավոր թեթևանա, որովհետև Սուեզը միայն Եգիպտոսը չէ, Սուեզով նաև մերձավորարևելյան և Աֆրիկայի հյուսիսի մյուս երկրներն են օգտվում, նաև Իսրայելն է այնտեղից բավականին օգուտ ստանում»,- նշեց փորձագետը։

Ըստ Բալասանյանի` նոր ճանապարհի կառուցման հարցում Իրանի շահագրգռվածությունը չի կարելի կասկածի տակ դնել, քանի որ այն լուրջ հարված կհասցնի Իսրայելի տնտեսությանը։

Հիշեցնենք` մարտի 23-ին ճապոնական ընկերություններից մեկին պատկանող և Պանամայի դրոշի ներքո նավարկող Ever Given-ը վթարի էր ենթարկվել արգելափակելով Եվրոպան Ասիային կապող գլխավոր տրանսպորտային ուղու՝ Սուեզի ջրանցքի ամենանեղ հատվածը։

Ըստ թեմայի

Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել
ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին
Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները չծառայեցին իրենց գերնպատակին. Տոնոյան
թեգերը:
Սուեզի ջրանցք, Իսրայել, Իրանի Իսլամական Հանրապետություն, Գրիգոր Բալասանյան

Գլխավոր թեմաներ