10:56 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05

Ի՞նչն է թևեր տալիս Իրանին. Վարդանյանը` մեր հարևանի կոշտ հռետորաբանության մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
180 0 0

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է միջուկային համաձայնագրի հարցում Իրանի և Միացյալ Նահանգների առաջ քաշած տարբերակների, ինչպես նաև Իրանի դիրքորոշման վրա Իրան-Չինաստան ռազմավարական համաձայնագրի նշանակության մասին։

«Չինաստանի հետ կնքած համաձայնագիրն Իրանին թևեր է տալիս». Վարդանյան

Միջուկային համաձայնագրի հարցում ԱՄՆ-ն հիմա հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել, փորձում է առաջ տանել փուլային տարբերակը, մինչդեռ Իրանում փաթեթային տարբերակի կողմնակից են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Փուլային տարբերակը ենթադրում է, որ ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրին վերադառնալուն ուղղված մեկ քայլ կանի կամ պատժամիջոցներից մեկը կհանի, ինչին ի պատասխան Իրանը պետք է իր պարտականությունները կատարի։
«Բազմաթիվ պարտականություններ կան, որոնք Իրանը սկսել է չկատարել և հետքայլ է անում համաձայնագրով ստանձնած իր պարտականություններից, ընդ որում` այդ բոլորը տեղի է ունենում օրենքի տառին համապատասխան, դրանց մասին գրված է համաձայնագրի դրույթներում` երբ կողմերից մեկը խախտում է դրանք, մյուսն իրավունք ունի լքելու համաձայնագիրը»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով` եթե Իրանն այդ տարբերակին համաձայնի, կստացվի`համաձայնագրում եղած բուն կետերի վերաբերյալ բանակցություններ են տեղի ունենում, մինչդեռ իրանական կողմը բազմիցս նշել է, որ դա իր կարմիր գիծն է, և համաձայնագրի կետերի շուրջ որևէ բանակցություն տեղի չի ունենա։

Վարդանյանի կարծիքով` Իրանի նման կտրուկ արձագանքին կարող է նպաստել նաև Չինաստանի հետ կնքված ռազմավարական համաձայնագիրը, որովհետև դա Իրանին թևեր է տալիս և Իրանի թիկունքը բավականին ամրացնում է։

Հիշեցնենք` մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Թեհրանում ստորագրել է շուրջ հինգ տարվա բանակցությունների միջով անցած և մինչ օրս ամբողջությամբ չգաղտնազերծված «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը։

25 տարի ժամկետով կնքված այս պայմանագիրը Չինաստանի և Իրանի հարաբերությունների աննախադեպ սերտացում է ազդարարում գրեթե բոլոր ոլորտներում՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական։

ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին

«The New York Times»-ի տեղեկություններով՝ պայմանագրի համաձայն` Չինաստանը պարտավորվում է առաջիկա 25 տարիների Իրանում շուրջ 400 միլիարդ դոլարի ներդրում կատարել, այդ թվում` բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում, իրանական նավահանգիստներում և երկաթուղիներում։

Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները չծառայեցին իրենց գերնպատակին. Տոնոյան

Ըստ թեմայի

Թուրքիայի մեծ խաղադրույքը, կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Իրանը լռեց
«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
Իրանը հարձակվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնանավի վրա․ ԶԼՄ
թեգերը:
Չինաստան, ԱՄՆ, Ահարոն Վարդանյան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ