07:59 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97

Ի՞նչ էր թաքնված Միքայել Մինասյանի հարցազրույցի տողատակում. քաղաքագետը փակագծեր է բացում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
35011

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Մինասյանի մասնակցության և այս համատեքստում «Քառյակ մեդիային» տված հարցազրույցում հնչեցրած հիմնական մեսիջների մասին Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Ի՞նչ էր թաքնված Միքայել Մինասյանի հարցազրույցի տողատակում. քաղաքագետը` նախկին դեսպանի հարցազրույցի հետքերով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի թիմը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ չի մասնակցի առաջիկա ընտրություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը։ 

«Բնականաբար, նրա համախոհները կամ ընկերները չէին կարող հայտնվել պրոիշխանական ցուցակներում կամ այնպիսի կուսակցությունների ցուցակներում, որոնք նախկին համակարգի հետ կապ չեն ունեցել»,- ասաց նա։

Սուրենյանցի կարծիքով` թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, թե՛ Սերժ Սարգսյանի փեսան, չեն մասնակցի առաջիկա ընտրություններին։ 

«Համենայնդեպս, նրա հայտարարությունների տողատակից ես այդպիսի տպավորություն եմ ստացել։ Գուցե սխալվեմ, բայց ինձ մոտ ավելի հաստատուն է դարձել այն տպավորությունը, որ նա չի պատրաստվում ընտրություններին մասնակցել»,- նշեց քաղաքագետը։

Սերժ Սարգսյանի պահվածքն ամաչեցնում է և ստիպում ներողություն խնդրել. Միքայել Մինասյան

Սուրենյանցը համաձայն է Մինասյանի` ընդդիմության հասցեին հնչեցրած քննադատությունների հետ, ասում է` նրանց այդպես էլ չհաջողվեց հստակ քաղաքական օրակարգ ձևավորել։

Հիշեցնենք` ապրիլի 9-ին  «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հետ հարցազրույցում Միքայել Մինասյանն ասել էր` եթե որոշի մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դա կանի իր դեմքով։

Ըստ թեմայի

Սարգսյանի դեմ քրգործի և արցախյան հիմնախնդրի միջև կապ տեսնելը շատ արհեստական է. Սուրենյանց
Իշխանությունը կորցրել է իր ինստիտուցիոնալ միասնականությունը. Սուրենյանց
Ե՞րբ կհայտարարվի ԳՇ պետի պաշտոնանկության մասին. իրավաբանների հաշվարկները տարբեր են
թեգերը:
Սուրեն Սուրենյանց, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Միքայել Մինասյան

Գլխավոր թեմաներ