00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է իշխանության թիրախում. Էդգար Ղազարյան

© Sputnik / Andranik GhazaryanЭдгар Казарян в гостях радио Sputnik
Эдгар Казарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Բաժանորդագրվել
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ 
Ղազարյան. «Իշխանությունն ուզում է Ջհանգիրյանի միջոցով հսկողություն հաստատել ԲԴԽ–ի և դատական համակարգի վրա»

Էդգար Ղազարյանի դիտարկմամբ` Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է գործող իշխանության թիրախում, քանի որ ներկա իշխանությունն արդեն ցույց է տվել, որ ցանկացած մարմնի, պետական պաշտոնյայի հանդեպ ցուցաբերված անաչառ վերաբերմունքի դեպքում դատական համակարգն անմիջապես հայտնվում է իշխանությունների թիրախում։ Ըստ նրա` նմանօրինակ թիրախում էր հայտնվել նաև Սահմանադրական դատարանը, երբ իշխանությունները զգացին, որ այդ ատյանը կարող է չենթարկվել իրենց կամքին` ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ իր առաքելությունն իրականացնելու գործում։

Председатель Высшего судебного совета Рубен Вардазарян отвечает на вопрос депутата во время очередного заседания Парламента (3 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

«Իշխանությունների թիրախում հայտնվել էր նույնիսկ ՄԻՊ–ը, որովհետև ցուցաբերել էր և այսօր էլ շարունակում է ցուցաբերել անաչառ սկզբունքայնություն։ Թիրախավորման հերթը հասել է դատական իշխանությանը, որովհետև վերջին շրջանում ականատես եղանք մի շարք դեպքերի, երբ դատավորները կայացնում էին արդարադատության իրական որոշումներ և չէին արտահայտում իշխանությանը ենթարկվող իրավապահ մարմինների, մասնավորպես՝ քննչական մարմինների պահանջներն այս կամ այն մարդուն կալանավորելու, խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,– նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։

Ղազարյանի կարծիքով` Գագիկ Ջհանգիրյանին ի սկզբանե ԲԴԽ գործուղելն ակնհայտ նպատակ ուներ վերահսկողություն հաստատել այդ կարևոր մարմի միջոցով ինչպես այդ կառույցի, այնպես էլ դատարանների նկատմամբ` չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ջհանգիրյանն ի սկզբանե ոչ լեգիտիմ թեկնածու էր ԲԴԽ անդամ ընտրվելու համար, քանզի հատել էր այդ պաշտոնի համար նախատեսված տարիքային շեմը։ 

«Հիմա, երբ ԲԴԽ նախագահի նկատմամբ սկսվել է իրավական գործընթաց և նրան փաստացի զրկել են իշխանության հնարավորությունից, Գագիկ Ջհանգիրյանը, որպես խորհրդի ամենատարեց անդամ, ժամանակավորապես ստանձնել է նախագահի լիազորությունները։ Բացի դրանից, հաշվի առնելով նրա քաղաքական հայացքները, քանզի նա երբեք չի թաքցրել իր քաղաքական կողմնորոշումը, քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու հանգամանքը, իշխանություններն ըստ էության նրան գործուղել են ԲԴԽ, որպեսզի իրենց ազդեցությունը տարածի ոչ միայն այդ կառույցի, այլև ողջ դատական համակարգի վրա։ Ակնհայտ է, որ թեև բանեցվել է իրավական հնարանք, բայցևայնպես սա քաղաքական գործընթաց է, ինչը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել իրավական գործընթացների տրամանաբանության մեջ»,– նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։ 

ՀՀ նախագահն ու ԲԴԽ նախագահը քննարկել են սահմանադրական օրենքի փոփոխությունները

Ղազարյանի փոխանցմամբ` թեև Ջհանգիրյանն ընտրվել է որպես գիտնական, սակայն գիտական թեզի պաշտպանությունից հետո ընդհանրապես չի զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով, չի մասնակցել գիտաժողովների, հայտնի չէ, թե վերջին շրջանում հրապարակե՞լ է արդյոք գիտական շրջանակներին հետաքրքրող մասնագիտական հոդվածներ, իրականացրե՞լ է արդյոք գիտական հետազոտություններ և առհասարակ տարակուսելի է, ինչպե՞ս է կարողացել զինվորական դատախազի ծանրաբեռնված աշխատանքը համատեղել գիտական աշխատանքի հետ, առավել ևս, որ գիտական աստիճանը ստացել է պաշտոն զբաղեցնելու ժամանակ։ 

Տեղեկացնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ (նախագահ) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև նրա դեմ հարուցված քրգործի ավարտը։ 

Նման որոշման համար հիմք է ընդունվել գլխավոր դատախազի կողմից Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ԲԴԽ–ին տեղեկացնելը։

Հավելենք, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԲԴԽ ամենատարեց անդամ Գագիկ Ջհանգիրյանը։

Լրահոս
0