04:43 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03

Ինչո՞ւ երիտասարդ կադրերը չեն գալիս դպրոց. փորձագետը խոսել է ուսուցիչների խնդիրներից

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
346 0 0

Dasaran.am կայքի հիմնադիր, կրթական հարցերի փորձագետ Սուրեն Ալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հուզող խնդիրներին, նրանց պայմաններին, կարգավիճակին ու հեղինակությանն առնչվող հարցերին։

Ալոյան. «Ուսուցիչների համար ֆինանսական մոտիվացիան կարևոր է, բայց առաքելությունն առաջնային է»

Սուրեն Ալոյանի փոխանցմամբ` իրենք արդեն չորս տարի է, ինչ ԿԳՄՍ նախարարությանը տեղեկացնում և զեկուցում են այն մասին, որ ամեն տարի երիտասարդ ուսուցիչների թիվը դեպի դպրոցներ գնալով նվազում է, և այժմ ՀՀ–ում ուսուցիչների 46 տոկոսը 51 և ավելի տարեկան է։ Երիտասարդ մասնագետների (մինչև 30 տարեկան) թիվը կազմում է ընդամենը 9 տոկոս, վերջին 5 տարիների ընթացքում երիտասարդ ուսուցիչների թվաքանակի ցուցանիշը նվազել է ևս 4,5 տոկոսով։ 

«Սա խոսում է այն մասին, որ ընդհանրապես հանրակրթական դպրոցներում ուսուցչական անձնակազմը գնալով ծերանում, և երիտասարդ կադրերը չեն գալիս դպրոց, որովհետև ուսուցչի մասնագիտությունը Հայաստանում գնալով դառնում է անհրապուրիչ։ Այն դարձել է ամենացածր վճարվողը, ամենավատ հեղինակություն ունեցողը, այնինչ դա պետք է դառնա մեր երկրում ամենակարևոր մասնագիտություններից մեկը, որովհետև ուսուցիչները ստեղծում են մեր հասարակության քաղաքակրթությունը։ Սակայն նրանց համար վերջին 30 տարիներին ոչինչ չի արվել, բացի անհարկի ծանրաբեռնելուց ու հեղինակազրկելուց, հետևաբար նրանց պետք է անհամեմատ մեծ ուշադրություն հատկացնել»,– նշեց փորձագետը։

Ալոյանն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ մենք մեծ տեմպերով ունենում ենք ներքին ներգաղթ, այսինքն` մարզերից մարդիկ ամեն տարի տեղափոխվում են Երևան` կրթությունը շարունակելու և աշխատանք գտնելու նկատառությամբ, և գնալով ավելի ենք դառնում քաղաք–պետություն, իսկ մարզերում ապրելն ու արարելը դարձել է աննպատակահարմար` ելնելով վատ պայմաններից։ Սա բացասաբար է ազդում մարզերում դասատուներ, հատկապես որակյալ մանկավարժներ ունենալու հեռանկարի վրա։  

Փորձագետի համոզմամբ` եթե ուսուցիչը որոշում է գնալ և աշխատել դպրոցում, ապա նախևառաջ դա առաքելություն է։ Ըստ նրա` վերջին 30 տարիներին ուսուցիչների աշխատավարձը երբեք բարձր չի եղել, բայց նրանք գիտակցաբար են կատարել իրենց ընտրությունը` իմանալով, որ թեև չեն կարող բարեկեցիկ կյանք ունենալ այդ աշխատավարձով, սակայն նախընտրել են կրթել աճող սերնդին ու մեծացնել արժանապատիվ հասարակություն։ 

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր

Տեղեկացնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում գրեթե բոլոր առարկաներից ուսուցչի 189 թափուր տեղ կա այս պահին։

Փոխնախարարը հիշեցրել է, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով։   

Ըստ թեմայի

Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի
«Պետք չի դա մեր վզին փաթաթել». նախարարը դպրոցականների` հանրահավաք գնալու մասին
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հիվանդանոցին և դպրոցին օգնություն են տրամադրել
թեգերը:
աշխատավարձ, Ուսուցիչ, սահմանամերձ գյուղեր, Հայաստան, դպրոց

Գլխավոր թեմաներ