04:06 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06

ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
9101

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք համամասնական ընտրակարգի ռիսկայնության և հունիսի 20-ին նախատեսված ընտրություններում իշխանության պատասխանատվության մասին։ 

«Համամասնական ընտրակարգը որոշ ռիսկեր է պարունակում». Արման Աբովյան

Համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը որոշ ռիսկեր է պարունակում. այստեղ կարևորն այն է, որ ամբողջ գործընթացի պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, խմբակցության քարտուղարը փակագծեր չի բացում։ Հարցին` ինչպե՞ս է կազմվելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակը և ովքեր են զբաղեցնելու առաջին հորիզոնականները, խմբակցության պատգամավորը դարձյալ չի շտապում պատասխանել։ Միայն ասում է, որ ընտրություններին մասնակցելու իրենց դիրքորոշումը հստակ է։ 

«Իրականում վաղ է խոսել ցուցակների մասին, որովհետև դեռևս հայտարարված չէ ընտրական գործընթացների մասին, սակայն կարող եմ վերահաստատել երկու հիմնական թեզ` առաջինը` ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ և երկրորդը` ԲՀԿ վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է»,- ասաց նա։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Թե որքանով նոր ընտրակարգը հնարավորություն կստեղծի արդար ընտրություններ անցկացնել, ԲՀԿ քարտուղարը հորդորում է այդ մասին ընտրություններից հետո խոսել, երբ ավելի ակնառու կլինեն համամասնականի բոլոր թերություններն ու առավելությունները։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան:

Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով։

Ըստ թեմայի

«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել
Պաշտոնական խողովակով որևէ հրավերք չենք ստացել. Աբովյանը հերքո՞ւմ է Լիլիթ Մակունցի ասածները
Դանակը հասել է ոսկորին. ԲՀԿ-ն առաջարկում է Հայաստանում վերացնել ռազմական դրությունը
թեգերը:
Պատգամավոր, Արման Աբովյան, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ